Ժողովրդին պահիր ոչ թե խոսքով, այլ՝ գործով. Հայք Նահապետի ուղերձը Նիկոլ Փաշինյանին


Ժողովրդին պահիր ոչ թե խոսքով, այլ՝ գործով. Հայք Նահապետի ուղերձը Նիկոլ Փաշինյանին

  • 21-02-2019 11:17:22   | Հայաստան  |  Հասարակություն

ՀԱՅՔ ՆԱՀԱՊԵՏԻ ՈՒՂԵՐՁԸ
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ
 
Որդյակ, որքան պատվաբեր, նույնքան տառապալից է ու պատասխանատու գործդ: Ունկնդիր եղիր խոսքիս, քանզի այն Հայաստանը ,որին դու տեր ես, ողջ Հայաստանը չէ, հողս գերեվարված է, ժողովուրդս՝ թափառական: Եվ ես ստիպված մահիճս թողեցի, զի անհանգւստ էր հողն իմ վրա :Որպեսզի մինչև իմ վերադարձը Սասնա ճրագը չմարեք, հավաքեք Արելյան Հայաստանի և երկնքի տանիքի տակ ապրող յոթ անգամ յոթ միլիարդատեր և միլիոնատեր հայերին և հրահանգեք իրար վրա ժողովել յոթ միլիարդ պարտքը և ժողովրդիս ազատել ստրկությունից, զի Բելին սպանելուց հետո, ես ձեզ կտակել էի անպարտելի Հայաստան, որը արիների բնակատեղի էր, ոչ թե ստրուկների....
 
Մինչև իմ վերադարձը, իմ սուրբ հողն ազատագրում ես կեղծ հավատացյալներից,կաշառակեր պաշտոնյաներից, դատավորներից ու դատախազներից, անպտուղ միասեռականներից /ինձ զինվոր է անհրաժեշտ/ անհոգի և հավատուրաց զինվորականներից, պետական գանձարանից գումար ես հատկացնում ընտանիքներին, երիտասարդներին հրահանգելով հինգ երեխայից պակաս չունենալ, զի ազգս փոքրացրել եք աննշմարելիության աստիճանի....և այլ մնացած խնդիրները, որոնք դուք եք ստեղծել ձեր ժամանակի մեջ թող լուծում ստանան:
 
Կարգի ես բերում Հայոց բանակը, զի ականջիս հասել է, որ զավակներս պարապությունից իրար են սպանում և սպանողներն անպատիժ են մնում: Եթե դու չպատժես, ես եմ գալու պատժեմ սարսափելի պատժով, ԶԻ ՀԱՅԸ ՀԱՅԻՆ ՉԻ ՍՊԱՆՈՒՄ: Լուրեր են հասել ինձ, որ հարևան քոչվորները Սյունյաց ադամանդ Արցախից հող են ուզում, ուշադիր լսիր, քանզի զավակներիս արյան գետը ինձ գերեզմանից հանեց ու այդ արյունով ես սնեցի բոլոր այն հերոսներին,ովքեր պահեցին այդ փոքրիկ հողակտորը, ասում եմ՝ ՀԱՂԹՈՂԸ ՉԻ ՆԱՀԱՆՋՈՒՄ:
 
ԺՈՂՈՎՐԴԻՆ ՊԱՀԻՐ ՈՉ ԹԵ ԽՈՍՔՈՎ, ԱՅԼ՝ ԳՈՐԾՈՎ...ուր են գործարաններդ, շունչ տուր նրանց, հողն էլ անպտղությունից չորացել է, տեր կանգնիր, դրսից բերածները սերունդը արմատից կկտրեն, ում պիտի թագավորեք.... Զգոն եղեք...
Այս և բազում խոտոր հարցեր, որոնք ծնվել են անառակ զավակներիս թողտվությամբ, եթե լուծես, քեզ կկարգեմ Արևելյան հատվածի պատասխանատու...
 
ՀԱՅՔ
ՆԱՀԱՊԵՏ
ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԱՐՔԱ
20.02.2019թ ՄԵԾ ՀԱՅՔԻ ՆԱՀԱՆԳ
 
Ռուզան Ասատրյան

Գրող, հրապարակախոս 

Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play