Ամուլսարի համալիր փորձաքննության համար կառավարությունը ներգրավում է միջազգային հավատարմագրված ընկերություն


Ամուլսարի համալիր փորձաքննության համար կառավարությունը ներգրավում է միջազգային հավատարմագրված ընկերություն

  • 21-02-2019 17:59:13   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Կառավարության որոշմամբ պահուստային ֆոնդից 396 հազար 900 դոլարին համարժեք դրամ կտրամադրվի ՀՀ քննչական կոմիտեի վարույթում գտնվող քրեական գործով նշանակված փորձաքննության համար՝ Earth link & Advanced Resources Development (ELARD) միջազգային հավատարմագրված ընկերության հետ պայմանագիր կնքելու և հետագա գործընթացները կազմակերպելու նպատակով:
 
ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ 2018 թ. նոյեմբերի 8-ին վարչությունում քննվող քրեական գործով հայտարարվել է միջազգային հավատարմագրված ընկերությունների նախաորակավորման երկու փուլով մրցույթ՝ Ամուլսարի ոսկեբեր քվարցիտային հանքի շահագործման նպատակով կազմված շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատման հաշվետվությունների փորձաքննման, ինչպես նաև հանքավայրի շահագործման հետևանքով շրջակա միջավայրի վրա ազդեցության ռիսկերը պարզելու համար: Ընկերությունը ներգրավվելու է քրեական գործով նշանակված էկոլոգիական, երկրաբանական, հիդրոլոգիական, երկրաֆիզիկական, նյութագիտական, հողագիտական, քիմիական, տեխնոլոգիական, շինարարատեխնիկական և տնտեսագիտական համալիր փորձաքննության կատարմանը գործընթացում»,- ասաց Ջանջուղազյանը:
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play