Պետք է բացառվի կոռուպցիոն ցանկացած երևույթ.ՍԱՊԾ-ն նյութեր է տրամադրում ԱԱԾ-ին


Պետք է բացառվի կոռուպցիոն ցանկացած երևույթ.ՍԱՊԾ-ն նյութեր է տրամադրում ԱԱԾ-ին

  • 22-02-2019 10:22:57   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
 
ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն ինչպես հրապարակային, այնպես էլ ՍԱՏՄ աշխատակիցների հետ հանդիպումների ժամանակ բազմիցս նշել է, որ իր ղեկավարած ոլորտում պետք է բացառվի կոռուպցիոն ցանկացած երևույթ: Եվ եթե նույնիսկ կասկած կա այդպիսի որևէ դրսևորման, ապա Տեսչական մարմինը պատրաստ է համագործակցելու Ազգային Անվտանգության ծառայության և իրավապահ մարմինների հետ՝ դրանք բացահայտելու և խստորեն պատժելու համար: 
Ինչպես այսօր կառավարության նիստից հետո հայտարարել է ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը, կաշառք վերցնելու պահին ձերբակալվել է ՍԱՊԾ բարձր պաշտոնյա:
 
Հավատարիմ իր որդեգրած դիրքորոշմանը՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնինը պատրաստակամ է տրամադրելու անհրաժեշտ տեղեկատվություն և ըստ ամենայնի աջակցելու ոլորտում դրսևորվող յուրաքանչյուր անօրինականության դեմ պաքարի հարցում:
 
 
 
 
 
 
     
 
 
 
 
 
 
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play