Հայերը շարունակում են ապաստան խնդրել Ֆրանսիայից


Հայերը շարունակում են ապաստան խնդրել Ֆրանսիայից

  • 28-07-2010 17:05:59   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
«Հետք» - Սեդա Գրիգորյան Վերջին երկու ամիսների ընթացքում ֆրանսիական Շոլե քաղաքում ուշադրության կենտրոնում են փողոցում հայտնված երկու հայ ընտանիքներ: Մարտի վերջին ընտանիքներից մեկը ստիպված է եղել լքել Ապաստան խնդրողների ընդունման կենտրոնը (CADA), մյուսը` հյուրանոցը, որտեղ ժամանակավոր ապաստան էր գտել: Ֆրանսիական կողմը մերժել է ապաստանի տրամադրման խնդրանքը, իսկ Մեն-է-Լուար (Maine-et-Loire) շրջանի (որի վարչատարածքում է Շոլե քաղաքը) Գլխավոր խորհուրդը հրաժարվում է այսուհետ օգնություն տրամադրել ընտանիքներին, քանի որ ,նոր դիմումների ու քայլերի ձեռնարկման հնարավորություններն արդեն սպառվել են, եւ նրանք իրավունք չունեն մնալ Ֆրանսիայումե: Այդուհանդերձ, ընտանիքները հրաժարվում են Հայաստան վերադառնալ: Սկզբնական շրջանում ,Էմաուսե կազմակերպության աջակցությամբ նրանք ժամանակավորապես բնակվել են շարժական տնակներում, իսկ հունիսի 14-ից հայտնվել են փողոցում: / Այս ընթացքում մշտապես նրանց կողքին են եղել ,Ումար Դիալոե կոմիտեի անդամները: Մեզ հետ զրույցում կոմիտեի խոսնակ Միշել Լյո Կլերը նշեց, որ երեք շաբաթ ընտանիքների կողքին է եղել օրական մոտ 30 հոգի, Շոլեի քաղաքապետարանի հարեւանությամբ: Այնուհետեւ ընտանիքներն ապաստանել են տարբեր անձանց տներում: Նրանց սատարելու համար կազմակերպվել են բողոքի մի շարք ակցիաներ: Առաջին զույգը (48 եւ 44 տարեկան) ունի երկու երեխա` 15 եւ 12 տարեկան: Երկրորդ ընտանիքը (32 եւ 25 տարեկան) նույնպես երկու երեխա ունի` 5 տարեկան եւ 8 ամսական: Ընտանիքները հրաժարվում են Հայաստան վերադառնալ` պատճառաբանելով, թե հայրենիքում իրենց տարբեր վտանգներ են սպառնում: Հուլիսի սկզբին Նանթ քաղաքի վարչական դատարանում կրկին մերժվեց առաջին ընտանիքի դիմումը: Դատարանը բերված ապացույցներն անբավարար համարեց: Ըստ դատարանի` ,պարոնը չունի ներկայացված ռիսկերի ապացույցները, որոնք իրեն սպառնացել են իր երկրումե: Պարոն Լյո Կլերի խոսքով` 12 եւ 15 տարեկան երեխաների հայրը, լինելով եզդիական փոքրամասնության ներկայացուցիչ, Երեւանում հետապնդման է ենթարկվել ,տեղական մի բոսիե կողմից. ,Նրանք լքել են իրենց երկիրը, քանի որ ընտանիքներից մեկը եզդի է եւ ապրում է մի թաղամասում, որտեղ իշխում է ,ախպերությունըե, իսկ մյուս ընտանիքը` ցույցերին մասնակցելու պատճառով: Նրանք չեն ցանկանում վերադառնալ Հայաստան եւ ցանկանում են հաստատվել Ֆրանսիայումե: Երկրորդ ընտանիքը սպասում է իր դիմումի վերաքննությանը: Այսօր Մեն-է-Լուարում բազմաթիվ են ապաստան խնդրած հայ ընտանիքները, որոնք սպասում են վճիռների կամ գտնվում են իրենց կարգավիճակների կարգավորման փուլում: Ընդհանուր առմամբ, 2009-ին Հայաստանը երրորդ երկիրն էր Կոսովոյից եւ Շրի Լանկայից հետո` ապաստանի խնդրման դիմումներով (առաջին դիմում, այսինքն` երբ առաջին անգամ են դիմում): 2008-ին Ֆրանսիայից ապաստան խնդրած ՀՀ քաղաքացիների թիվը կազմել է 1532, որը 2008-ին Ֆրանսիայից ապաստան խնդրածների թվի 13,2%-ն է (այս թիվը ներկայացնում է միայն առաջին դիմումները եւ չի ներառում անչափահասներին): Նախորդ տարվա ընթացքում Ֆրանսիայից ապաստան խնդրած ՀՀ քաղաքացիների թիվն աճել է 49,9%-ով` կազմելով 2297 դիմում, որը 2009-ին Ֆրանսիայից ապաստան խնդրածների 17,2%-ն է: Ավելացել են նաեւ ՀՀ քաղաքացիների դիմումների վերաքննման դեպքերը: 2009-ին վերանայվել է 491 դիմում: Ինչպես տեղեկանում ենք Փախստականների եւ քաղաքացիություն չունեցող անձանց ֆրանսիական գրասենյակի (OFPRA) 2009 թ. զեկույցից, ՀՀ քաղաքացիները ապաստան խնդրելիս շարունակում են քաղաքական հիմնավորումներ ներկայացնել: Խոսքը հիմնականում վերաբերում է 2008 թ. նախագահական ընտրություններին հաջորդած ցույցերի մասնակիցներին: Ապաստան խնդրելիս հայերը ներկայանում են իբրեւ տարբեր ընդդիմադիր կուսակցությունների անդամներ: Զեկույցում մասնավորապես նշվում են ՀԱԿ-ը, ,Օրինաց երկիրե-ը եւ ,Երկրապահըե: Գրասենյակը շարունակում է նաեւ ստանալ հայ-ադրբեջանական հակամարտության արդյունքում ստեղծված էթնիկ բնույթի ավանդական դարձած հիմնավորումներ: Ոմանք էլ ներկայանում են իբրեւ եզդիական փոքրամասնություն: Հայերի որոշ դիմումներում ներկայացվում է ազդեցիկ անձանց կողմից հաշիվներ պահանջելու հայաստանյան իրավիճակը, որոնց զոհ են գնում վերջիններս: Գրասենյակի տեղեկացմամբ` Ֆրանսիայից ապաստան խնդրող հայաստանցիների պատճառաբանություններն ու հիմնավորումները չեն փոխվել նաեւ այս տարի: Թեեւ նախորդ տարվա վերջին Ֆրանսիան որոշում ընդունեց Հայաստանը ներառել կայուն երկրների շարքում, սակայն ապաստան խնդրող հայերի հոսքը չի դադարում: Գրասենյակի մամուլի ծառայության` մեզ փոխանցած տվյալներով` այս տարվա առաջին վեց ամիսների ընթացքում գրանցվել է հայաստանցիների ապաստանի խնդրման 590 առաջին դիմում: Վերանայված դիմումների թիվը կազմել է 171: Անչափահասների թիվը 193 է: Ընդհանուր առմամբ, 2010-ի առաջին 6 ամիսներին 954 հայաստանցի է ապաստան խնդրել: Վերաքննվող դիմումներ ներկայացրած հայաստանցիների հանդիպելու հույսով եղանք Ապաստանի իրավունքի պետական դատարանում (CNDA), որտեղ փակցված դատավճիռների թվում կային նաեւ հայերի 5-6 ազգանուններ: Դատարանը բավարարել էր նրանց պահանջը: Զարմանալի զուգադիպությամբ քննված բոլոր գործերի փաստաբանը միեւնույն անձն էր: Մենք փորձեցինք հանդիպել վերջինիս, սակայն քարտուղարուհին տեղեկացրեց, որ զբաղվածության պատճառով փաստաբանն առայժմ չի կարող պատասխանել մեր հարցերին: Նույն օրը դատարանում հանդիպեցինք տարբեր հայ ընտանիքների, որոնք սպասում էին իրենց դատավարությանը: Նրանցից մեկը ներկայացրել էր հայ-ադրբեջանական էթնիկական խնդիրը: ,Իմ տատիկը իսկապես Ադրբեջանում է ծնվելե,- ասաց ապաստան խնդրող ընտանիքի մայրը: Հայաստանից նոր ժամանած երկու երիտասարդներ խոստովանեցին, որ ներկայանալու են իբրեւ 2008 թ. մարտի 1-ի իրադարձությունների զոհեր:
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play