«Շիրակ կենտրոնը» ներդրել է առցանց նվիրատվությունների համակարգ


«Շիրակ կենտրոնը» ներդրել է առցանց նվիրատվությունների համակարգ

  • 05-03-2019 17:00:28   | Շիրակի մարզ  |  Մամլո հաղորդագրություն

 
 
 Այսուհետ «Շիրակ կենտրոնի» բարեգործական ծրագրերի հովանավորներն ու գործընկերները, ավանդական եղանակով դրամական նվիրատվություններին զուգահեռ կարող են նվիրատվություն կատարել նաեւ առցանց (օնլայն)` կազմակերպության shirakcentre.am կայք էջում տեղադրված Նվիրաբերել/ DONATE հղման կոճակի միջոցով:
 
Առայժմ առցանց համակարգը հնարավորություն է տալիս նվիրատվություններ կատարել Visa, MasterCard, ArCa քարտերից, բանկային հաշվեհամարներից: Նվիրատվություններ կատարելու համար անհրաժեշտ է մուտքագրել պահանջվող տեղեկատվությունը եւ նվիրաբերվող գումարի չափը, ցանկալի է նշել նաև այն բարեգործական ծրագրի անունը, որի համար իրականացվում է նվիրատվությունը:
 
shirakcentre.am-ի բարեգործական ծրագրերի և առցանց նվիրատվությունների հատուկ էջում նշվելու է բոլոր նվիրատունների անունները, եթե նվիրատվությունը անանուն չի կատարվել:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play