Նոր Զելանդիայում 41 մահմեդականի սպանությունը կարող է նախերգանքը լինել Արցախում ադրբեջանական նոր արկածախնդրության․ Հովսեփ Խուրշուդյան


Նոր Զելանդիայում 41 մահմեդականի սպանությունը կարող է նախերգանքը լինել Արցախում ադրբեջանական նոր արկածախնդրության․ Հովսեփ Խուրշուդյան

  • 16-03-2019 06:43:05   | Հայաստան  |  Մեկնաբանություն

Նոր Զելանդիայում 41 մահմեդականի սպանությունը մի-քանի սերիական մարդասպանների կողմից, որից հետո տեղում թողած ավտոմատի պահունակներից մեկի վրա հայերեն գրություն է հայտնաբերվել, ինձ Ադրբեջանի եւ Թուրքիայի հատուկ ծառայությունների ձեռագիրը հիշեցրեց:
 
Դա նաեւ կարող է նախերգանքը լինել Արցախում ադրբեջանական նոր արկածախնդրության՝ լարելու համար իսլամական երկրների, ու, հատկապես Իրանի եւ Թուրքիայի հասարակական կարծիքը Հայաստանի եւ հայության դեմ եւ ստանալու այդ երկրների իշխանույթունների աջակցությունը: 
 
Սակայն հաշվի առնելով թե ինչ ծայրահեղությունների ազգ ենք, եւ որ մեր այլատյաց եւ գավառամիտ տխմարները աշխարհի ամենատխմարներից են՝ չեմ բացառում, որ ոչ մի թշնամի հատուկ ծառայության կարիք չի էլ եղել՝ աշխարհի հայությանը հսկայական հարվածի տակ դնող այս հրեշավոր հանցագործությունը անելու համար: Հայկական համացանցում արդեն գրառումների եմ հանդիպում, որոնք առնվազն անուղղակի արդարացնում են այս հանցագործությունը: Թե բա "դե տենց էլ պիտի լիներ. ազգային դիմագիծ ունեցողները պայքարում են իրենց երկրի անաղարտության համար, մահմեդականացման եւ սոդոմգոմորացման դեմ"... 
 
Հուսանք, որ Նոր Զելանդիայի իրավապահները հնարավորինս շուտ կբացահայտեն այս ահաբեկչական ակտի իրագործողներին, որպեսզի հնարավոր դառնա նաեւ կազմակերպիչներին հասնելը: 
 
Կարծում եմ ՀՀ իշխանությունները եւ կաթողիկոսը ժամ առաջ պետք է դատապարտեն տեղի ունեցածը եւ ցավակցություն հայտնեն զոհերի հարազատներին եւ Նոր Զելանդիայի ամբողջ ժողովրդին:
 
Հովսեփ Խուրշուդյան
 
Հիշեցնենք, որ խոսքը Նոր Զելանդիայի Քրայսչերչ քաղաքում մզկիթների վրա օրերս զինված հարձակում գործած անձանցից մեկը հայերեն գրություն է կատարել ավտոմատի պահունակի վրա։
 
Մամուլում հրապարակած կադրերից պարզ է դառնում, որ պահունակների վրա նշվել են մահմեդականների դեմ քրիստոնյաների կողմից տարբեր ժամանակներում տարված հաղթանակները՝ մասնավորապես, սերբ ազգային հերոս Միլոշ Օբիլիչը, ով Կոսովոյի դաշտի ճակատամարտում սպանել է սուլթան Մուրադ 1-ին, 1683 թվականի Վիենայի ճակատամարտը, որը վերջակետ դրեց Օսմանյան կայսրության առաջխաղացմանը Եւրոպայում, Սարիղամիշի ճակատամարտը, ուր ռուսները ջախջախեցին Էնվեր փաշայի հրամանատարության տակ գտնվող օսմանյան բանակը։ Այս գրությունը արված է հայերեն լեզվով։
 
Նամազի ժամանակ զոհվել է 40 մարդ, շուրջ 50-ը վիրավոր են։ Հարձակվողները եղել են 4-ը, որոնցից 1-ը՝ կին, նրանք ուղիղ եթեր են հեռարձակել սպանդի կադրերը։
 
Նոյյան տապան  -   Մեկնաբանություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play