Պրոբացիայի ծառայությունն ու Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կհամագործակցեն


Պրոբացիայի ծառայությունն ու Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կհամագործակցեն

  • 20-03-2019 14:34:38   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
 
ՀՀ արդարադատության նախարարության Պրոբացիայի ծառայության և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի միջև մարտի 19-ին ստորագրվել է  համագործակցության հուշագիր: 
 
Դրա շրջանակում կառույցները կհամագործակցեն  վերականգնողական արդարադատության ոլորտում, մասնավորապես՝ Պրոբացիայի ծառայությունում հաշվառված շահառուների վերաինտեգրման և վերասոցիալականացման աշխատանքներում:
 
Հուշագրի շրջանակում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան Պրոբացիայի ծառայությունում հաշվառված 20 երիտասարդների հնարավորություն կընձեռի ներկա գտնվելու Եվրո-2020-ի ընտրական փուլի Հայաստանի ազգային հավաքականի բոլոր տնային հանդիպումներին:
 
 ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության
 հետ կապերի վարչություն
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play