ՌՈՒՍԱԼ-ը կանցկացնի թատերական փառատոն Հայաստանում և Ռուսաստանում


ՌՈՒՍԱԼ-ը կանցկացնի թատերական փառատոն Հայաստանում և Ռուսաստանում

  • 26-03-2019 16:14:29   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 ՌՈՒՍԱԼ ընկերությունը, աշխարհում ալյումինի խոշորագույն արտադրողներից մեկը, ռուսաստանյան թատրոնի տարում իրականացնում է «ՌՈՒՍԱԼ ՖեստիվAL#Թատրոն» նախագիծը Ռուսաստանի և Հայաստանի 12 քաղաքներում, որտեղ գործում են իր ձեռնարկությունները: Նախագծի նպատակը մշակույթի և թատերական արվեստի հանդեպ հետաքրքրության բարձրացումն է:
 
«ՌՈՒՍԱԼ ՖեստիվAL#Թատրոն»-ը կընթանա մարտի 25-ից մինչև հունիսի 5-ը: Նախագծի շրջանակներում հանդիսատեսը կտեսնի ՄԽԱՏ-ի դպրոց-ստուդիայի  և նրա  շրջանավարտների  23 ներկայացում: Երիտասարդ դերասանների հյուրախաղերն արդեն տասը տարուց ավելի է, կազմակերպում է «Ազատ գործ» հիմնադրամը:
 
Երևանն առաջին անգամ է ընդգրկված ՌՈՒՍԱԼ-ի թատերական փառատոնի ծրագրում:  Հայաստանի մայրաքաղաքում նախագծի գործընկեր դարձավ Կ.Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը, որի բեմում հունիսի սկզբին հյուրերը կցուցադրեն երկու ներկայացում:
 
Բեմադրություններից բացի՝ նախագծի ծրագիրը ներառում է հանդիպումներ նշանավոր թատերական գործիչների հետ: Այսպես, Երևանում, Կրասնոյարսկում, Նովոկուզնեցկում կանցկացվեն վարպետության դասեր «Իյուլանսամբլի» և Վ.Մեյերխոլդի անվան կենտրոնի գեղարվեստական ղեկավար,  ՄԽԱՏ դպրոց-ստուդիայի մանկավարժ, ռեժիսոր Վիկտոր Ռիժակովի հետ:
 
«Ընկերությունը թատերական փառատոն է անցկացնում արդեն երրորդ անգամ: Այս տարի մենք ընդլայնել ենք նախագծի աշխարհագրությունը և դարձրել փառատոնի ծրագիրն առավել հագեցած ու բազմաբնույթ», - պատմեց ՌՈՒՍԱԼ ընկերության հասարակայնության հետ կապերի դեպարտամենտի  տնօրեն Օլգա Սանարովան:
 
ՌՈՒՍԱԼ-ի թատերական փառատոնը ընկերության սոցիալական նախագիծն է:  Ներկայացումների տոմսերն անվճար են, տարածվում են մշակութային, կրթական, վարչական հաստատություններում, թատերական միջավայրի ներկայացուցիչների, ձեռնարկությունների աշխատակիցների շրջանակներում:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play