Սկսվել է թռչնամսի և ձվի անասնահամաճարակային մշտադիտարկումը


Սկսվել է թռչնամսի և ձվի անասնահամաճարակային մշտադիտարկումը

  • 18-04-2019 15:37:42   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
 
Հանրապետությունում կամ նրա առանձին տարածքներում թռչնի մսի իրացման ցանցերում վտանգավոր թռչնի մսի և ձվի հայտնաբերման և դրանց իրացումը կասեցնելու  նպատակով՝ ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հրամանով սկսվել է անասնահամաճարակային մշտադիտարկում:
 
Տնտեսվարողներին հորդորում ենք թռչնամիսն ու ձուն ընդունել միայն կենդանական ծագման մթերքի անվտանգությունը հավաստող փաստաթղթերի առկայությամբ (Ձև 2, Ձև 5, համապատասխանության հավաստագիր (սերտիֆիկատ)), պահպանել այդ մթերքի համար նախատեսված պահման և մակնշման պայմաններին, ինչպես նաև օբյեկտի և տարածքի սանիտարահիգիենիկ վիճակին ներկայացվող պահանջները:
 
Կոչ ենք անում բոլոր սպառողներին կասկածելի թարմությամբ սննդամթերք նկատելու կամ այլ խախտումներ (մակնշման անհամապատասխանություն, սառնարանային ոչ պատշաճ պայմաններ, սանիտարահիգիենիկ խախտումներ և այլն) հայտնաբերելու դեպքում զանգահարել ՍԱՏՄ թեժ գծին՝ 012 90-60-90 կամ 010 20-60-40 համարներով կամ գրել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի մեր էջին:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play