«Երևանը պետք է ունենա գրադարանների կառավարման նոր համակարգ և այն պետք է բխի միմիայն ընթերցասեր հասարակության շահերից». Տիգրան Վիրաբյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


«Երևանը պետք է ունենա գրադարանների կառավարման նոր համակարգ և այն պետք է բխի միմիայն ընթերցասեր հասարակության շահերից». Տիգրան Վիրաբյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 20-04-2019 11:23:58   | Հայաստան  |  Հասարակություն



Մայրաքաղաքում այսօր համայնքային 19 գրադարան է գործում: Համակարգում առկա խնդիրներին ու դրանց գործունեությանը տեղում ծանոթանալու նպատակով Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանն աշխատանքային այցով եղավ մի շարք գրադարաններում:
 
«Մենք չենք կարող Երևան քաղաքի համայնքներում ունենալ լավ, վատ և շատ վատ վիճակում գտնվող գրադարաններ՝ ոչ միայն շենքային պայմաններով, այլև սպասարկմամբ, մենեջմենթով, գրքային ֆոնդով, միջոցառումների քանակով: Ինչպես գիտեք, մենք որդեգրել ենք մի քաղաքականություն, որ Երևանը պետք է զարգանա համաչափ, և այս ոլորտում մենք նույնպես պետք է կարողանանք ապահովել համաչափ զարգացում, իսկ կառավարման ներկա համակարգը մեզ թույլ չի տալիս իրականացնել համաչափ զարգացում, որովհետև գրադարանների մի մասը ենթրակվում է վարչական շրջաններին, գրադարան կա, որը ենթարկվում է անմիջապես քաղաքապետարանին և այս կառավարումն, ըստ իս, արդյունավետ չէ»,- նկատում է փոխքաղաքապետը:
 
Ընդգծելով միասնական համակարգի ներդրման կարևորությունը՝ Տիգրան Վիրաբյանը նկատում է՝ միայն այդ մոտեցմամբ է հնարավոր ոլորտում գրանցել ձեռքբերումներ: 
 
«Ինչպես տեսնում ենք, այս գործող համակարգն ինքն իրեն սպառել է, և որոշ գրադարաններ ուղղակի իներցիայի ուժով ապրում են: Երևանի գրադարանների կառավարման նոր համակարգը պետք է բխի միմիայն քաղաքի ընթերցասեր հասարակության շահերից և պետք է բխի գրադարաններով ապրող ու իրենց ժամանակի որոշակի մասը գրադարաններում անցկացնող մարդկանց շահերից: Այն, ինչ մենք տեսնում ենք, որոշ տեղերում գոհացուցիչ է, որոշ տեղերում՝ շնորհակալության արժանի, բայց, ցավոք սրտի, շատ տեղերում նույնիսկ բավարար չէ, և այս մասով մենք անելիք ունենք», -  ընդգծում է Երևանի քաղաքապետի տեղակալը:
 
Կառավարման նոր մեխանիզմներ ու մոտեցումներ կիրառելու համար առաջիկայում մշակույթի վարչությունը կներկայացնի առաջարկներ: 
 
Փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը ստուգայցով եղավ նաև  Նուբարաշենի երաժշտական դպրոցում և նորակառույց մանկապարտեզում:
Վարչական շրջանի  նոր նախակրթարանն առաջիկայում  իր դռները կբացի 132 սաների առջև: 
Անակնկալ ստուգայցերը համայնքային կազմակերպություններում լինելու են շարունակական: 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play