«Դուք հենց այդ տրամաբանությամբ եք երկիրը «ղեկավարել»` ինչ ուզեմ ասելու եմ և նստած լսելու եք»»...


«Դուք հենց այդ տրամաբանությամբ եք երկիրը «ղեկավարել»` ինչ ուզեմ ասելու եմ և նստած լսելու եք»»...

  • 17-05-2019 17:07:38   | Հայաստան  |  Իրավունք

«Գլխավոր դատախազի նախկին տեղակալ Արմեն Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 
 
Քոչարյանն ու նրա փաստաբանական թիմը դատավարությունը փորձում են վերածել զավեշտախաղի... Իրավական հստակ դիքորոշումներ և փաստարկներ հայտնելու փոխարեն, ընկել են բարեխիղճ մոլորության գիրկը...
Եվ քոչարյանական այն ''սուր'' միտքը, թե ''Ձեր մեղադրականը իրավական դաշտի հետ ընդհանրապես կապ չունի, ինչ ուզեմ նա էլ ասելու եմ և նստած լսելու ես…'', մեղմ ասած, ամբարտավանության ակնառու դրսևորում էր:
Անկասկած, այս ձևով եք երկիրը ղեկավարել, մարդկանց սպանել, թալանել, կողոպտել և ձեզ համարել միակ տղամարդը... Այո, դուք հենց այդ տրամաբանությամբ եք երկիրը ''ղեկավարել''` ''ինչ ուզեմ ասելու եմ և նստած լսելու եք... Այդ չստացված ''տրյուկը'' փորձեցիք այսօր կրկնել երկրի թիվ մեկ մեղադրողի նկատմամբ, բայց ստացաք համարժեք և դիպուկ պատասխան... Այ սա է ձեր իրական կերպարը, թե չէ այնպիսի վեհ արժեքներից եք խոսում, որ քիչ է մնում մարդ մոռանա իր ապրած դժոխային կյանքի մասին... Այս տրամաբանությամբ էլ դատաիրավական համակարգը դարձրել էիք ձեր կամակատարը` կործանելով անմեղ մարդկանց ճակատագրերը...
 
Հ.Գ. Գուցե դուք շատ եք հուզված, գուցե պաշտպանվելու բնազդը ձեզ մոլորության մեջ է գցել, այնուհանդերձ, հիշեք, որ դուք եղել եք գերագույն գլխավոր հրամանատար և ձեզ պահեք որպես տղամարդ...
Հ.Գ. Դուք բնավ էլ մի մտահոգվեք, քանզի ձեր հորինած պատմությունները որևէ աղերս չունեն իրականության և իրավագիտության հետ, առավել ևս մի հուզվեք, ձեզ կլսեն նստած, կանգնած, թե պառկած...»։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play