Հայկական ստարտափը վերափոխում է միջազգային ֆինանսական հոսքերը. նորարար լուծում, գործնական խորհուրդներ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)



23-05-2019 13:13:37   | Հայաստան  |  Բացվող դռներ
«Բացվող դռներ»՝ «Նոյյան Տապան»-ի եւս մեկ հեռուստանախագիծ։  Հաղորդաշար, որում հաջողության հասած ստարտափների հեղինակները, ձեռներեցները կիսվում են իրենց գործնական խորհուրդներով։ Փորձի փոխանակում, բիզնեսի նրբությունների, անցած ճանապարհի մասին մեր հյուրերի պատմությունները գուցե օգնեն մյուսներին հավատալ իրենց ուժերին, իրականացնել ամենահամարձակ գաղափարները, գուցեեւ զբաղվել գործարարությամբ։ Նորարարություն, խիզախություն, փակ դռների վերացում։ 
 


-Ինչից սկսել
- Ինչ սխալներ են հնարավոր սկզբում
-Ինչպես գտնել ճիշտ ներդրողին եւ ինչպես աշխատել նրա հետ
Այս եւ այլ հարցերի պատասխանները՝ «Բացվող դռներում»։ 
 
Նախագծի հեղինակ եւ ղեկավար՝ Գայանե Առաքելյան։
 
«Հայլենդ»-ը միջազգային ֆինանսական հարթակ է, որի շնորհիվ զարգացած երկրների քաղաքացիներն այսուհետ հնարավորություն ունեն՝ գտնվելով իրենց երկրներում,  ավանդ  ներդնել զարգացող երկրների բանկերում, օրինակ՝ հայաստանյան։ 
Զարգացած երկրներում ավանդի եկամտաբերությունը
շատ ցածր է, արագ զարգացող երկրներում բանկերն առաջարկում են մի քանի անգամ ավելի բարձր տոկոսադրույք, հետեւաբար ավանդն այստեղ  շատ ավելի եկամտաբեր է։ Հարթակի միջոցով ավանդատուն տեսնում է Հայլենդի հետ համագործակցող բանկերի ավանդային առաջարկները, հենց հարթակի ներսում օն-լայն դիմում է բանկին իր համար ավանդային հաշիվ բացելու համար․ հաճախորդը եւ բանկը գտնում են իրար եւ համագործակցում։ Շահում է ե՛ւ ավանդատուն, ե՛ւ բանկը, ե՛ւ ավանդառու բանկի երկիրը, քանի որ այդ  գումարներն ամբողջությամբ ուղղվելու են տնտեսության իրական հատվածի զարգացմանը: Ավանդատուների եւ ավանդառու բանկերի տվյալները ստուգվում են․ անվտանգությունն ապահովված է։ Ստարտափի համահիմնադիրներ Հայկ Մանուկյանը եւ Արուս Խուդավերդյանը պատմում են, թե ինչու են, օրինակ, հրաժարվել որոշ ներդրողներից, ինչ սխալներ են հնարավոր ստարտափների սկզբնական փուլերում, եւ ինչ պետք է խուսափի անել յուրաքանչյուր սկսնակ ձեռներեց։
Նոյյան տապան   -   Բացվող դռներ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 714 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար