Տիգրան Խաչիկյանը Ստրասբուրգում մասնակցում է տնտեսական հանցագործության կանխարգելմանն ու դրա դեմ պայքարին ուղղված նիստին


Տիգրան Խաչիկյանը Ստրասբուրգում մասնակցում է տնտեսական հանցագործության կանխարգելմանն ու դրա դեմ պայքարին ուղղված նիստին

  • 23-05-2019 17:10:53   | Ֆրանսիա  |  Մամլո հաղորդագրություն

 
 
ՀՀ  արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Խաչիկյանը մայիսի 22-ից 24-ը Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում մասնակցում է  «Միջոցառումներ՝ ուղղված Արևելյան գործընկերության տարածաշրջանում տնտեսական հանցագործության կանխարգելմանը և դրա դեմ պայքարին» տարածաշրջանային ծրագրի տեխնիկական կոմիտեի նիստին: 
 
  Այն իրականցվում է  ԵՄ/ԵԽ գործընկերության երկրների համար նախատեսված «Գործընկերություն՝ արդյունավետ կառավարման» ծրագրի շրջանակում:
 
Փոխնախարար Խաչիկյանը ներկայացրել է Հայաստանում հակակոռուպցիոն պայքարի ոլորտում կենսագործվող քաղաքականության մշակման առանձնահատկությունները: Անդրադարձ է կատարվել նաև հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի ձևավորմանը, հակակոռուպցիոն ռազմավարության շրջանակում նախատեսվող միջոցառումների իրականացման հնարավորություններին:
 
  Միջոցառման շրջանակում բարձր է գնահատվել Հայաստանի Հանրապետության կառավարության ձեռնարկած հետևողական քայլերը՝ ուղղված կոռուպցիայի դեմ պայքարին:
 
   ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության
 հետ կապերի վարչություն
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play