Հյուսիսարևելյան սահմանագոտում անցկացվել է գումարտակային մարտավարական զորավարժություն. ՀՀ ՊՆ


Հյուսիսարևելյան սահմանագոտում անցկացվել է գումարտակային մարտավարական զորավարժություն. ՀՀ ՊՆ

  • 24-05-2019 16:53:26   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Զինված ուժերի ուսումնական պատրաստության պլանի համաձայն՝ զորամասերի հրամանատարների և նրանց տեղակալների հետ անցկացվող հրամանատարական հավաքների շրջանակում, մայիսի 23-ին հյուսիսարևելյան սահմանագոտում անցկացվել է գումարտակային մարտավարական զորավարժություն՝ մարտական կրակի կիրառմամբ։ 
 
Զորավարժության ընթացքում կիրառվել են հակաօդային պաշտպանության, հրետանային միջոցներ, զրահատանկային տեխնիկա և այլ ուժեր։ Ներդաշնակ գործողությունների շնորհիվ անձնակազմը կատարել է առաջադրված խնդիրները, հաջողությամբ խոցել պայմանական հակառակորդի թիրախները։ 
Ստորաբաժանումների գործողություններին հետևել են զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Ա. Դավթյանը, բարձրաստիճան սպաներ, զորամասերի հրամանատարներ։ 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն