Չեխիայի Լիդիցե քաղաքի կերպարվեստի մանկական միջազգային 48-րդ ցուցահանդեսի գրանցման վերջնաժամկետը փետրվարի 14-ն է

19-06-2019 18:02:26   | Հայաստան  |  Մշակույթ
 


 
1972 թվականից` ամեն տարի, Չեխիայի Լիդիցե քաղաքում անցկացվում է կերպարվեստի մանկական միջազգային ցուցահանդեսը: Այն ստեղծվել է ի հիշատակ 1942 թվականին Լիդիցե քաղաքի, ինչպես նաև այլ պատերազմների ժամանակ զոհված երեխաների: Ցուցահանդեսին
մասնակցում է ավելի քան 80 երկիր, ներկայացվում են շուրջ 25000 աշխատանքներ:
 
2020 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համագործակցությամբ անցկացվող այս ցուցահանդեսի համար ընտրվել է «Լանդշաֆտ» խորագիրը: Ցուցահանդեսին կարող են մասնակցել 4-16 տարեկան երեխաներ, անհատներ կամ դպրոցներ: Ցուցահանդեսին կարող են ներկայացվել նկարներ, լուսանկարներ, տպագրական նյութեր, ֆիլմեր և քանդակներ:
 
Մասնակցության հայտերն անհրաժեշտ է ներկայացնել առցանց, հետևյալ հղումով: Այստեղ կարելի է ծանոթանալ նաև ցուցահանդեսի վերաբերյալ այլ մանրամասների:
 
Առցանց գրանցման վերջնաժամկետը 2020 թ. փետրվարի 14-ն է:
 
Նոյյան տապան   -   Մշակույթ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 447 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար