Ուղիղ հեռարձակում. Հայաստանի տնտեսական զարգացման ռազմավարության շուրջ քննարկման
20-06-2019 12:20:30 | Հայաստան | Քննարկում
Հունիսի 20-ի «Նոյյան Տապան»-ի ուղիղ եթերում հեռարձակվող «Քննարկում» հաղորդաշարի հյուրերն են Համաշխարհային էկոնոմիկայի դոկտոր, պրոֆեսոր, ՌԴ բնական գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, Ֆրանսիայի Արարատ Միջազգային Գիտությունների Ակադեմիայի պատվավոր թղթակից անդամ, Մոսկվայի Հայկական Համայնքի Խորհրդի անդամ Արտաշես Միքայելյանը , տնտեսագիտության դոկտոր, ՌԴ գիտությունների ակադեմիայի գիտական խորհրդի անդամ, ՌԴ բնական գիտությունների ակադեմիայի նախագահության անդամ Մարտիկ Գասպարյանը, «Տանիք» ՀԿ նախագահ՝ Հրայր Մելքոնյանը եւ Կառավարման փորձագետ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, «Համահայկական Ազգային Համաձայնություն» (ՀԱՀ) շարժման նախաձեռնող խմբի անդամ՝ Արամ Գաբրիելյանը:
Թեման՝ «Հայաստանի տնտեսական զարգացման ռազմավարությունը» :
Հաղորդման ուղիղ հեռարձակման ընթացքում կարելի է զանգահարել եւ հարցեր ուղղել բանախոսներին ամերիկյան 818 967 53 21 եւ հայաստանյան +374 60 35 11 31 հեռ/համարներով, Wiber, WhatsApp +374 55 50 90 75 համարով:
«Նոյյան Տապան»-ին աջակցել ցանկացողները կարող են մուտք գործել համապատասխան բաժինը հետեւյալ հղումով. Noyan Tapan TV - YouTube
Սիրելի հայրենակիցներ, մենք շատ ուրախ ենք տեսնել ձեր գրառումները եւ քննարկումները, սակայն հայհոյանքները ջնջվելու են, իսկ գռեհիկ գրառումների հեղինակները արգելափակվելուեն։