Արցախի ԱԳ նախարարն ընդունել է «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի պատվիրակությանը


Արցախի ԱԳ նախարարն ընդունել է «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի պատվիրակությանը

  • 21-06-2019 19:16:54   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

Արցախի Հանրապետության արտաքին գործերի  նախարար Մասիս Մայիլյանը հունիսի 21-ին  ընդունել է «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի պատվիրակությանը` հիմնադրամի գործադիր տնօրեն Րաֆֆի Դուդաքլյանի գլխավորությամբ:
 
 Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից տեղեկացնում են, որ  հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Արցախի և «Թուֆենկյան» հիմնադրամի միջև համագործակցության զարգացման հեռանկարները և հիմնական ուղղությունները: Մասիս Մայիլյանը բարձր է գնահատել հիմնադրամի կողմից Արցախում իրականացվող զարգացման ծրագրերը` ի հավելումն բարեգործական և մարդասիրական նախաձեռնությունների:
Կողմերը նաև կարևորել են պարբերական հանդիպումների  անցկացումը, ինչը թույլ  կտա քննարկել  նախագծերի իրականացման հետագա քայլերը:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play