Չփորձես ճնշել մարզի բնակիչներին. Իրավապաշտպանի նախազգուշացումը Վայոց Ձորի մարզպետին


Չփորձես ճնշել մարզի բնակիչներին. Իրավապաշտպանի նախազգուշացումը Վայոց Ձորի մարզպետին

  • 27-06-2019 18:22:36   | Վայոց ձորի մարզ  |  Իրավունք

ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ԴԵՌ ՉԻ ՀԱՍԵԼ ՎԱՅՈՑ ՁՈՐ
(Եղեգնաձոր քաղաքի Երաժշտական դպրոցի մի խումբ ուսուցիչներ):
 
Կրկին Վայոց Ձորի մարզ և կրկին բողոքում են մարզպետ Տրդատ Սարգսյանից:
Այս անգամ մարզի մտավորական ինտելեգենցիան՝ Եղեգնաձոր քաղաքի Երաժշտական դպրոցի մի խումբ ուսուցիչները։ 
Ներկայացնում եմ նամակը առանց խմբագրման:
Պատրաստ ենք լսել հակառակ կարծիքը: 
Այսպես՝ 
<<Ձեզ դիմում են Վայոց Ձորի Եղեգնաձոր քաղաքի Երաժշտական դպրոցի մի խումբ ուսուցիչներ։ 
Հարգելի Ա. Գալստյան ,որպես արդարության կողմնակից ,ծանոթանալով Ձեր էջին և Ձեր բարձրացրած ՝արդարությանը վերաբերող հարցերին,նույն խնդրով որոշել ենք դիմել Ձեզ,ցանկանալով օգնել մեզ՝վերականգնելու արդարությունը։ 
Հեղափոխությունից անմիջապես հետո,2018 թ. մայիսին վարչապետ Ն. Փաշինյանին ,մշակույթի նախարար Լ. Մակունցին,վերահսկողության պետ Դ. Սան._ ին ուղարկել ենք դիմում_ բողոք ՝ կապված դպրոցի կոռուպցիոն երևույթների և անօրինությունների հետ։ Բողոք դիմումի հասնելուն պես ուսմասվար Մ. Մանուկյանը և կազմակերպիչ Ի. Շահինյանը իրենց դիմումի համաձայն փախուստի են դիմել դպրոցից,պատասխանատվությունից խուսափելու համար ։ Մարզպետարանի աուդիտի պատասխանը մեզ չի բավարարել,դիմել ենք ՀՀ. ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչություն ,որն էլ ուղարկվել է Վայոց ձորի մարզային վարչություն։ Շուրջ մեկ տարի է մեզ պատասխան չեն տալիս։ Վերջերս իմացանք փախուստի դիմած ուսմասվարը ՝ Մ. Մանուկյանը ,որը նորանշանակ մարզպետ Տ. Սարգսյանի հետ քավոր_ սանիկ ֆակտրով ետ է վերադառնում դպրոց։ Շուրջ մեկ տարի է մենք սպասում ենք արդարության , սակայն օրըստօրե հիասթափություն ենք ապրում , որովհետև հեղափոխությունը դեռ չի հասել Վայոց ձոր։Այն աջակցությունը, որ պետք է ստանանք Վայոց Ձորի ղեկավար ՝ Տ. Սարգսյանից , ոչ միայն չենք ստացել , այլև հարկ չի համարել մեզ լսել>>։
Մեր կողմից,չխախտելով անմեղության կանխավարկածը դիմում ենք մարզպետ Տրդատ Սարգսյանին՝
1.Չէ՞ք կարծում որ մարզում խնդիրներ ունեք կապված հեղափոխության արժեքներից շեղվելու հետ:
2.Չէ՞ք կարծում,որ եթե Ձեզ մեղադրում են նախկինների հետ սերտաճելու,քավոր-սանիկական հարաբերությունների հաշվին առերևույթ հանցագործին կրկին աշխատանքի տեղավորելու և կառուպցիոն ռիսկեր պարունակող գործարքների մեջ,ապա դրա մեջ կա նաև Ձեր մեղքի բաժինը:Գոնե այն մասով,որ կտրվել էք հեղափոխություն կատարած ժողովրդից,Ձեզ համարում էք էլիտա և մտածում էք ,որ հաշվետու չէք ժողովրդին:
Ի դեպ ՀՀ Վարչապետը բազմիցս հայտարարել է ,որ ինքը անձամբ և կառավարությունը հաշվետու են ժողովրդին:
Մտածեք նաև սրա մասին:
3. Սա արդեն բնությունից է,ցանկացած ծառ ,որքան էլ որ իրեն թվա թե հզոր է,բարձրահասակ,անսասանելի և կարող է վերևից նայել մյուսներին,պետք է գիտակցի որ ինքը սնվում է արմատներից և եթե արմատը հրաժարվի կամ մերժի ծառին,ապա հզոր,բարձրահասակ,անսասան ծառը շատ կարճ ժամանակում կչորանա և կտապալվի:
Մտածեք նաև սրա մասին,քանի որ ինչպես տեսնում եմ Ձեր արմատները՝ Վայոց Ձորի ժողովուրդը շատ մոտ են Ձեզ մերժելուն:
 
Հ.Գ
Չփորձես անգամ վարչական ռեսուրս կիրառես և ճնշես Վայոց Ձորի մարզի մեր բնակիչներին,այնպիսի հակահարված կստանաս որ նույնիսկ անգամ պատկերացնել չես կարող:
Հիշում ես Վարչապետը ի՞նչ ասաց Սերժին Մարիոթ հյուրանոցում:
Նույնը քեզ հետ է,քեզ խափել են,դու չես տիրապետում իրավիճակին:
Մարզի ղեկավար ես,կատարիր պարտականություններդ և ժողովուրդը կսիրի քեզ:
 
Իրավապաշտպան
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play