ՊԵԿ-ը հետ է քաշվել ապօրինի ծագման գույքի բռնագանձման գործընթացից՝ այն վստահելով Արդարադատության նախարարությանը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


ՊԵԿ-ը հետ է քաշվել ապօրինի ծագման գույքի բռնագանձման գործընթացից՝ այն վստահելով Արդարադատության նախարարությանը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 09-07-2019 14:54:14   | Հայաստան  |  Իրավունք



 
Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) մի փոքր հետ է քաշվել ապօրինի ծագման գույքի բռնագանձման գործընթացից: 
 
Այս մասին հուլիսի 10-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ շեշտելով, որ այդ գործընթացը հուսալի ձեռքերում է: 
 
Ըստ նրա՝ ապօրինի ծագման գույքի բռնագանձման նախագծի մշակման համար աշխատանքային խումբ է եղել ձևավորված, որը ղեկավարել է Արդարադատության նախարարությունը: 
 
«Այունամենայնիվ, մենք այնտեղ ունեինք շատ ակտիվ դերակատարություն, որովհետև մենք էինք ըստ էության տանում այդ թեզը, և իրավական հարցերով իմ նախկին տեղակալը՝ պարոն Բադասյանն ընդգրկված էր այդ հարցում, և ես շատ ուրախ եմ, որ ինքը հենց այժմ լինելով Արդարադատության նախարար՝  այդ հարցն ի պաշտոնե շատ ավելի համակարգված կտանի առաջ»,- ընդգծեց Դ. Անանյանը: 
 
Վերջինիս նկատեց, որ հանրության մոտ հնարավոր է թյուրըմբռնում լինի նշյալ օրինագծի հետ կապված, ուստի պարզաբանեց. 
 
«Որ ասում են՝ առանց դատական ակտի ապօրինի գույքի բռնագանձում, պետք է միշտ իմանալ, որ հնարավոր չէ որևէ անձի սեփականության իրավունքից զրկել առանց դատարանի որոշման։ Ամեն ինչի հիմքում դա է դրված»: 
 
 
 
 
Մանրամասները՝ տեսանյութում
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play