Մեկնարկել է Մ3 Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի առանձին հատվածների միջին նորոգման աշխատանքները


Մեկնարկել է Մ3 Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի առանձին հատվածների միջին նորոգման աշխատանքները

  • 16-07-2019 13:02:09   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Մեկնարկել են  Մ3 Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի նորոգման աշխատանքները
Մեկնարկել են  Մ3 Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ 53+000-կմ 72+000 առանձին հատվածների (կմ53+000-կմ 54+000,կմ57+000կմ58+000,կմ65+400-կմ66+600 և կմ69+900-կմ72+000) միջին նորոգման աշխատանքները:
 Ներկայումս աշխատանքներն  իրականացվում են կմ53+000-կմ54+000 հատվածում ( Տառերի պուրակի մոտով անցնող ճանապարհահատված)՝  «Լիլիթ-87» ՍՊԸ ընկերության կողմից: Միջին նորոգման աշխատանքների շրջանակներում  կատարվում է փոսերի նորոգում, հարթեցնող շերտի և մանրաշերտ ասֆալտբետոնե ծածկի տեղադրում: Աշխատանքների ընթացքին հետևում է «Հայավտոճան»  ՊՈԱԿ-ի պատասխանատու ներկայացուցիչը:
 
Անվտանգ եթևեկություն ապահովելու նպատակով նշված ճանապարհահատվածը կահավորվել է համապատասխան ճանապարհային նշաններով: Պատճառվող անհարմարության համար հայցում ենք վարորդների ներողամտությունը և հորդորում ենք պահպանել երթևեկության կանոնները:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play