Խոշոր ավտովթար՝ Շիրակում․ բախվել են 3 ավտոմեքենա, 2-ը կողաշրջված վիճակում հայտնվել են ձորում․ Shamshyan.com


Խոշոր ավտովթար՝ Շիրակում․ բախվել են 3 ավտոմեքենա, 2-ը կողաշրջված վիճակում հայտնվել են ձորում․ Shamshyan.com

  • 27-07-2019 13:44:21   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը




Այսօր, հուլիսի 27-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 09։00-ի սահմաններում Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 10 կմ հատվածում բախվել են Subaru մակնիշի 35 QF 552, Ford Transit մակնիշի 34 MT 624 համարանիշի և Opel մակնիշի 34 MV 557 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Subaru-ն ու Ford Transit-ը դուրս են եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված վիճակում հայտնվել ձորում։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները` վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Ռաֆայել Ասրյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում են նույն վաշտի ավագ հետաքննիչ Դավիթ Ասատրյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Շիրակի մարզի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարները, ովքեր հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը։ Օպերատիվորեն ժամանել են նաև Գյումրու հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, սակայն վարորդներն ու ուղևորները, բժիշկների կողմից առաջին բուժօգնությունը ստանալուց հետո, հրաժարվել են հիվանդանոց գնալ։ Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։ Լուսանրակները և տեսանյութը՝ Խաչիկ Գևորգյանի Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ 

Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play