Արթուր Վանեցյանն աշխատանքային շրջայց է կատարել Վայոց ձորի մարզում


Արթուր Վանեցյանն աշխատանքային շրջայց է կատարել Վայոց ձորի մարզում

  • 05-08-2019 10:08:22   | Վայոց ձորի մարզ  |  Սպորտ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանն աշխատանքային շրջայց է կատարել Վայոց ձորի մարզում, որտեղ ավարտական փուլին են մոտենում ՀՖՖ-ի կողմից  պատվիրված 40/20 չափի թվով 10 խաղադաշտերի կառուցման աշխատանքները: Այցի շրջանականերում Արթուր Վանեցյանը մասնավորապես եղել է Գլաձոր համայնքում՝ տեղում ծանոթացել շինարարական աշխատանքների ընթացքին, մարզում ֆուտբոլի զարգացման հարցերով քնարկումներ է ունեցել տեղական և համայնքային իշխանությունների ներկայացուցիչների հետ:  
 
ՀՖՖ նախագահը ևս մեկ անգամ նշել է, որ ՀՖՖ նախագահի պաշտոնում ընտրվելու ի վեր  կարևորել է Հայաստանում ֆուտբոլը հավասարաչափ զարգացնելու անհրաժեշտությունը՝ որպես օրինակ բերելով այս պահին Վայոց Ձորում և Գեղարքունիքում ընթացող 25 խաղադաշտերի կառուցուման աշատանքները, ՀՖՖ-ի կողմից մարզերում իրականացվող այլ ծրագրերն ու նյութական օժանդակությունը: Հանդիպման ընթացքում Արթուր Վանեցյանը զրուցել է նաև մանկապատանեկան թիմերի խաղացողների հետ, նրանց կոչ արել ավելի լավ մարզվել և հույս հայտնել, որ ոչ հեռու ապագայում Վայոց ձորի թիմերի սաներից շատերը կհայտնվեն տարբեր ակումբներում ու տարբեր տարիքային խմբերի հավաքականներում:  
 
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play