Անցած մեկ շաբաթում հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է 2300 կրակոց


Անցած մեկ շաբաթում հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է 2300 կրակոց

  • 17-08-2019 12:51:32   | Արցախ (ԼՂՀ)  |  Քաղաքական

Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում օգոստոսի 11-ից 17-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 120 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 2300 կրակոց:
 
Ինչպես հայտնեցին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են առաջնագծում հանդես գալ թելադրողի դիրքից և անհրաժեշտ քայլեր ձեռնարկում մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play