«Սեքյուրիթի դրիմ»-ի հիմնադիր Գուրգեն Զաքարյանը և նախկին տնօրենը հետախուզման մեջ են. «Փաստինֆո»


«Սեքյուրիթի դրիմ»-ի հիմնադիր Գուրգեն Զաքարյանը և նախկին տնօրենը հետախուզման մեջ են. «Փաստինֆո»

  • 21-08-2019 17:42:16   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

«Դատարանը բավարարել է «Սեքյուրիթի դրիմ» ՍՊ ընկերության հիմնադրի և նախկին տնօրենի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդությունը և հայտարարել հետախուզում»,-«Փաստինֆո»-ն այս մասին տեղեկացավ Քննչական կոմիտեի լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնակատար Նաիրա Հարությունյանից։
 
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ խոսքը «Սեքյուրիթի դրիմ»-ի հիմնադիր Գուրգեն Զաքարյանի եւ ընկերության նախկին տնօրեն Կարեն Կարապետյանի մասին է։
 
Հիշեցնենք, որ օգոստոսի 15-ին կալանավորվել է «Սեքյուրիթի դրիմ»-ի հիմնադիր Ալեքսանդր Զաքարյանը, «Էլիպս»-ի և «Սեքյուրիթի դրիմ»-ի գլխավոր հաշվապահների նկատմամբ դատարանը թույլատրելի էր համարել գրավի կիրառումը։
 
Հեղինակ` Հասմիկ Կոշկարյան
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play