Գասպարին պառկել է կառավարության շենքի դիմաց.armdaily.am


Գասպարին պառկել է կառավարության շենքի դիմաց.armdaily.am

  • 22-08-2019 12:22:55   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

armdaily.am Կառավարության շենքի դիմաց այս պահին ակցիա է։ Ակտիվիստ Վարդգես Գասպարին պառկել է շենքի դիմաց և ArmDaily.am-ի հետ զրույցում նշեց, որ դեմ է օրեր առաջ ոստիկանների պահվածքին, ովքեր բռնություն էին կիրառում բնապահպանների դեմ.«Ոստիկանությունն իրավունք ունի ուժ կիրառել օրենքի սահմաններում։ Ես ներողություն եմ խնդրել բոլոր բնապահպաններից և իշխանությունների անունից ես ներողություն եմ խնդրում թույլ տրված ոչ ժողովրդավար մոտեցման համար և հուսով եմ, որ ես իշխանության միակ ներկայացուցիչը չեմ, որ զղջում եմ դրա համար»։ 
 
Հարցին՝ ոստիկանների գործելաոճն արդյոք նման չէ՞ նախկին իշխանությունների ժամանակվա գործելաոճին, Գասպարին պատասխանեց.«Իրավապահ համակարգն ամենաքիչն է փոխվել։ Մարդու իրավունքների բնագավառում մենք ամենաքիչ առաջադիմությունն ունենք։ Տվյալ դեպքում ոստիկանության գործողություններն անհամաչափ էին»։ 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play