ՙՎարդանանքը՚՝ գրական թատրոնի ժանրում


ՙՎարդանանքը՚՝ գրական թատրոնի ժանրում

  • 16-09-2019 13:55:39   | Հայաստան  |  Մշակույթ

                                         
 
Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանի և  ՙՎարդանանց ասպետներ՚ թիվ 106 դպրոցի համատեղ ջանքերով կներկայացվի ՙՎարդանանք՚ պատմավեպը՝ գրական թատրոնի ժանրում: 
 
Ներկայացումն իրականացվում է Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանի վարիչ Կարինե Ռաֆայելյանի նախագծով և սցենարով, ՙՎարդանանց ասպետներ՚ թիվ 106 դպրոցի մանկավարժներ Գոհար Բաղդագուլյանի, Ներսես Մարգարյանի բեմադրությամբ և տնօրեն Մարինե Վարդանյանի ղեկավարությամբ: Այն սեպտեմբեր 19-ին կներկայացվի ՙՎարդանանց ասպետներ՚ դպրոցի դահլիճում:   
 
Կարինե Ռաֆայելյանի փոխանցմամբ. ՙՍա դասական ստեղծագործության նորօրյա մեկնաբանություն է, որն ածանցված է Դերենիկ Դեմիրճյանի գրական հենքից և խիստ հավատարիմ է գրողի տեքստին ու ոճին: Նախագծի նպատակն է այսօրվա կյանքի արագ ռիթմին համընթաց՝ ճանաչելի և սիրելի դարձնել ստվարածավալ դասական երկը, խթանել այն մարդկանց հետաքրքրությունը, որոնք հակված են առավել խորությամբ առնչվել դասական գրականության հետ՚:
 
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play