ԱԱԾ տնօրենին աշխատանքից ազատելու միջնորդագիրը ես ստորագրել եմ․ ՀՀ վարչապետ
16-09-2019 15:22:10 | Հայաստան | Քաղաքական
Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանին աշխատանքից ազատելու միջնորդագիրը ես ստորագրել եմ, և համապատասխան հրամանագիրը կարծում եմ մեկ-երկու օրվա ընթացքում կստորագրվի։
Այս մասին սեպտեմբերի 16-ին Վանաձորում ընթացող ասուլիսի ընթացքում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին։
Ըստ նրա՝ դա տեղի է ունեցել մի քանի քննարկումների արդյունքում ԱԱԾ տնօրենի հետ փոխադարձ համաձայնությամբ։
«Պարոն Վնեցյանի գործունեության մի քանի սցենարներ ենք մենք քննարկել և դրանք հընթացս կշարունակվեն։ Այս պահին պարոն Վանեցյանը կկենտրոնանա Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականին Եվրոպայի առաջնության եզրափակիչ հատված դուրս բերելու շատ կարևոր, ազգային և պետական նշանակության խնդրի լուծման վրա»,- ընդգծեց Ն․ Փաշինյանը։