Վարչապետը պետք է համախմբի արդար Հայաստանի արժեհամակարգի դավանորդ քաղաքական ուժերին. «Ժառանգություն»

19-09-2019 14:33:21   | Հայաստան  |  Քաղաքական
Համախմբե՛լ ինքնիշխան, ժողովրդավար ու արդար Հայաստանի արժեհամակարգի քաղաքական ուժերին
 


Հայաստանյան վերջին զարգացումներն առավել ցայտուն դարձրին պետական կառավարման համակարգում և քաղաքական դաշտում առկա ճգնաժամային իրողությունները, որոնց մասին քանիցս բարձրաձայնել են
ք: Ցավով արձանագրում ենք, որ կուսակցության նախազգուշացումները հին համակարգի 
ականների մասին իրականություն են դարձել: 
Ամուլսարի շուրջ ծագած հանրային անհամերաշխության դրսևորումները, Սահմանադրական դատարանի հանդեպ մոտեցումների ծայրահեղացումը, ընդհանուր դատաիրավական համակարգի և ուժային կառույցների անհամարժեք գործողությունները, ԱԱԾ տնօրենի հրաժարականի քաղաքական հայտարարությունը և դրան հաջորդած պաշտոնական արձագանքները, «Մարտի մեկի» դատաքննության ու Ռոբերտ Քոչարյանի կալանավորման շուրջ բարձրացած տագնապը ցույց են տալիս, որ իշխող քաղաքական ուժը և խորհրդարանական մեծամասնությունը դարձյալ շեշտը դնում են անձերի թիրախավորման վրա՝ խորացող ճգնաժամին համակարգային քաղաքական, օրենսդրական լուծում տալու փոխարեն:
«Ժառանգությունը» համոզված է, որ Նոր Հայաստանի հեղափոխական արժեքները վտանգվում են, ուստի հանրային վստահության բարձր քվե ստացած  վարչապետը պետք է նոր քայլ կատարի և «Կանգ առ՛»-ի ու գալիքի համապատկերում համախմբի ինքնիշխան ու ժողովրդավարական, արդար Հայաստանի արժեհամակարգի դավանորդ քաղաքական ուժերին: Պետք է սկսել սահմանադրական բարեփոխումների հանրային պահանջին համարժեք գործընթացը, որի շնորհիվ օրինական և համապարփակ հանգուցալուծում կստանա ՍԴ ճգնաժամը, պետք է ավարտին հասցնել ընտրական օրենսդրության սկսված, բայց այդպես իրականություն չդարձած փոփոխությունները, կուսակցությունների մասին նոր օրենքի մշակումները, որոնք հնարավոր կդարձնեն հանրային բաց և թափանցիկ գործունեություն ծավալող կուսակցությունների գոյությունը՝ կանխելով արկածախնդիրների ու վարձկանների մուտքը հայ քաղաքական դաշտ դրսից ու ներսից: Հին համակարգի ռեստավրացիան պետք է բացառվի: 
«Ժառանգությունը» կողջունի մեր պետականության և ինքնիշխանության առջև ծառացած այս երեք հիմնական խնդիրների լուծման ուղղությամբ կատարվելիք իշխանության բոլոր քայլերը՝ ի սպաս դնելով իր ողջ կարողություններն ու ներուժը: 
 
 
«Ժառանգություն»                                                                                                                 
19 սեպտեմբեր 2019թ
 
 
 
 
Նոյյան տապան   -   Քաղաքական
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 445 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար