«Ծեծեցին, վրաս զենք քաշեցին. ինչի մի հատ ձայն չհանեցիր». Բաց նամակ տիկին Մարգարիտա Խաչատրյանին


«Ծեծեցին, վրաս զենք քաշեցին. ինչի մի հատ ձայն չհանեցիր». Բաց նամակ տիկին Մարգարիտա Խաչատրյանին

  • 19-09-2019 23:21:55   | Հայաստան  |  Հասարակություն

«Բաց նամակ տիկին Մարգարիտա Խաչատրյանին.
 
Բարև` տիկին Մարգարիտա. Կարծում եմ քեզ կհետաքրքրի այն որ դու հիմա Կկարդաս:
 
Ես Գևորգ Գրիգորյանս 2001 թվականին երբ զինվոր էի ծառայում էի Վայոց ձոր մարզի Վայք քաղաքի N զորամասում. Նոր էի գնացել զինծառայության. Դեռ մի քանի ամսվա ծառայող էի. Երբ իմ չկատարած արարքի համար հրամանատար Հովիկ Օհանյանի սպաների կողմից դաժան ծեծի ենթարկվեցի. Այն ինչ մենք ազատամարտիկներ էինք. 2002 թվականի երբ ես 1 տարվա ծառայող էի նույն Հովիկ Օհանյանի ցուցումով իմ վրա զենք քաշեցին որ Հովոյի գողացած կարտոֆիլի գողությունը վերցնեմ իմ վրա ես հրաժարվեցի ու էլի ինձ ծեծեցին. Բա դու զինվորի մայր հասարակական կազմակերպության նախագահ էիր ինչի մի հատ ձայն չհանեցիր. Փառք Աստծո ինձ օգնության հասան Սոսե մայրիկ հիմնադրամի նախագահ Մարիամ Ստեփանյանը Ռոմիկ Մխիթարյանը. Ավանի Արջ Աշոտը և շատ այլ Երկարապահներ. Ուր էիր ուր այդ ժամանակ հիմա ակտիվացել ակտիվ կին ես դառցել բա գայիր Հովոյի ձեռքը բռնեիր ասեիր ուր ես զինվորին ծեծում. Նստացույցդ գնա հհկ-ի շենքի դիմաց արա գիտես ինչի որովհետև ապրիլյան քառօրյաի ժամանակ Նիկոլ չկար. Կար Սերժ Սարգսյան ու իր խումբը. Դալիբալթայանը երբ եկավ այդ գործի շրջանակներում շատերը մեղքը բարդեցին ինձ վրա. Ես պատժվեցի 4 ամիս իմ զինվորական գումարը չստանալով. Էսքան ուժեղ պայքարող էիր 20 տարի ազատամարտիկները օգնություն չէին ստանում դրա համար պայքարեիր. Դուք որդեկորույս մայր եք չեմ ուզում շատ բաների անդրադարձ կատարեմ բայց մի բան հստակ կասեմ որ ամոթ է իսկ եթե ջղայնանամ ավելին կասեմ. Հանգիստ թողեք մեր զոհված եղբայրներին իրենց վերջին հանգրվաներում. Ազատամարտիկների անունից եք խոսում? Բարի, մի օր հելնեիք գայիք Վայոց ձորի մարզ ազատամարտիկների խնդրով զբաղվեիք. Էսօր շատ սխալ վայր եք ընտրել նստացույցի համար. Գնացեք նախկին իշխանությունների կոկորդից բռնեք ասեք մենք եկել պահանջում ենք հերիք ա էլի. Ես չեմ պաշտպանում ոչ մեկին ուղղակի պիտի պարզ նայեք ճշմարտությունը. Կառավարությունը կօգնի բայց ձեր ճիշտ հասցեն Սերժ Սարգսյանի տան և հհկ ի շենքի դիմաց է. Գալիս մարդկանց վիրավորում եք մի հատ հետ նայեք անցյալ ովքեր են մեղավորները նոր եկեք գոռգռացեք. Ինչի էն ժամանակ ձայն չէիք հանում ում էիք սպասում. Ես մի հոդված զոհված զինծառայողների մայրերին բաղրամյան պողոտայում քաշքշելու համար հրապարակեցի աշխարհի տարբեր երկրներից զանգեցին շնորհակալություն հայտնեցին իսկ դուք ձայն չհանեցիք. Ժամանակին ես էլ եմ պայքարել հների դեմ բայց այս կարգի իմ կոռեկտության սահմանները չեմ անցել. Խորը վշտով ցավակցում եմ որդեկորույս մայրերին բայց ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ. Տիկին Մարգարիտա հույսով եմ որ մի օր էլ իմ հարցով Օհանյան Հովիկի դուռը կջարդեք և կպահանջեք արդարություն.
 
Հա 800 հեկտար հող 148 զոհ դրա համար պայքարի
 
Հարգանքներով Գևորգ Գրիգորյան»:
 
Ֆեյսբուքի օգտատեր 
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play