ՀՀ նախագահը ստորագրել է Կոմիտասի անվան ազգային քառյակի անդամներին պարգևատրելու հրամանագիր

20-09-2019 11:10:10   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երաժշտարվեստի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Կոմիտասի անվան ազգային քառյակի անդամներին պարգևատրելու հրամանագիր է ստորագրել: Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
 


Կոմիտասի անվան ազգային քառյակի ջութակահար, գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թադևոսյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար»
1-ին աստիճանի շքանշանով:
 
Ալտահար Ալեքսանդր Կոսեմյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով:
 
Քառյակի երկրորդ ջութակահար Սյուզի Երիցյանը պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով:
 
Քառյակի տնօրեն Սամվել Մեսրոպյանը պարգևատրվել է Երախտագիտության մեդալով:
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 384 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար