Հայ երիտասարդության շրջանում գնաճը կարող է բողոքի ալիք բարձրացնել


Հայ երիտասարդության շրջանում գնաճը կարող է բողոքի ալիք բարձրացնել

  • 22-04-2011 17:51:08   | Հայաստան  |  Վերլուծություն
Գնաճը քաղաքացիական գիտակցություն է արթնացնում պասիվ երիտասարդների մոտ, սակայն բողոքը հնչեցվում է դեռեւս միայն համացանցի մակարդակում: Գնաճը եւ գնաճային ճնշումները Հայաստանում կանխատեսում են սոցիալական բողոքի նոր ալիքներ: Սոցիալական հուզումները խմորվում են անգամ այն երիտասարդների շրջանում, ովքեր դեռ քաղաքականապես պասիվ են, եւ համացանցում սոցիալական բունտ կազմակերպելու կոչեր են հնչում: Գրող, հրապարակախոս Լուսինե Վայաչյանը ակտիվ գործունեություն է ծավալել Facebook սոցիալական ցանցում, որտեղ նա ապրիլի 2-ին ,Հեղաֆորումե անունը կրող քաղաքացիական ֆորում էր կազմակերպել: ,Հեղաֆորումին հավաքվել էր մեր հասարակության գիտակից, ակտիվ հատվածը` բացօթյա առեւտրականներ, մանկատան սաներ, բանակում զոհվածների ծնողներ, բնակարանային անարդար գործարքների զոհեր, կանանց իրավունքների պաշտպաններ, ուսանողներ, լրագրողներ… Դա հասարակության մինի մոդելն էր, իր հայացքների ողջ բազմազանությամբ, բայց միավորված մի ցանկությամբ` լինել երկրի իրական տերըե: Ազգային վիճակագրության ծառայության (ԱՎԾ) տվյալներով` 2011-ի երկու ամիսներին Հայաստանում գրանցվել է գրեթե 5 տոկոսանոց գնաճ, պարենային ապրանքների դեպքում` ավելի քան 6 տոկոս: Անցած մեկ տարում գներն աճել են ավելի քան 12 տոկոսով, ընդ որում մեկ տարում պարենային ապրանքների գներն աճել են գրեթե 19 տոկոսով, իսկ գյուղմթերքների գները` գրեթե 40 տոկոսով: 28-ամյա սոցիոլոգ Քրիստինե Դեղոյանը, ով գրանցված չէ սոցիալական ցանցերում, ընկերներին ակտիվացնելու հեռախոսային տարբերակն է ընտրել: Նա զանգահարում է իր բոլոր ընկերներին, սոցիալական բունտ կամ ցույց կազմակերպելու առաջարկով: ,2,5 դոլարից (1000 դրամ) պակաս ոչ մի սննդամթերք հնարավոր չէ գտնել: Հնդկաձավարը նախկինում մոտ 1 դոլար էր (400 դրամ) էր, հիմա 2,4 դոլար (950 դրամ) է: Նման պայմաններում անիմաստ է մտածել բնակարան ձեռք բերելու մասինե, - դժգոհում է նա: ,Այլընտրանքե հետազոտական կենտրոնի հիմնադիր, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն ասում է, որ ԱՎԾ-ի սպառողական ապրանքների գների ինդեքսի հաշվարկը լիարժեք չի արտահայտում իրական վիճակը եւ կրում է միակողմանի բնույթ: Ըստ փորձագետի`Հայաստանում, աղքատության շեմին գտնվող խավը եկամտի 70 տոկոսը սննդի վրա է ծախսում, մինչդեռ զարգացած երկրներում, անգամ ճգնաժամի պայմաններում, սննդի ծախսերը եկամտի 10-20 տոկոս են կազմում: Տնտեսագետ, Հայ հեղափոխական դաշնակցության պատգամավոր Արա Նռանյանը կարծում է, որ Հայաստանի երիտասարդները հիմա ավելի քիչ են քաղաքականացված, քան 20 տարի առաջ, սակայն գնաճի պայմաններում իրավիճակը կարող է փոխվել եւ ավելի մեծ խնդիրներ երեւան բերել`փակ քաղաքական համակարգը, օլիգարխների կողմից վերահսկվող տնտեսությունը եւ այլն: ,Միայն գնաճը չէ, որ ազդում է երիտասարդների վրա, այլեւ բնակարաններ ձեռք բերելու խնդիրը, որը, կարծես թե, գերակայություն չէ կառավարության համարե: Մասնագետները կարծում են, որ տնտեսության մեջ գործող մենաշնորհները բացառում են մրցակցությունը, ինչն իր հերթին բերում է գների արհեստական բարձրացման: Փետրվարի վերջին Հայաստանի օրենսդիր իշխանությունը որոշում է ընդունել փոփոխություն կատարել ,Առեւտրի եւ ծառայությունների մասինե օրենքում` նպատակ ունենալով ,վերեւիցե զսպել սոցիալական նշանակություն ունեցող առաջին անհրաժեշտության պարենային որոշ ապրանքների գնաճը: 30 եւ ավելի օրերի ընթացքում մանրածախ ապրանքների 30 եւ ավելի տոկոս գների աճի դեպքում կառավարությանը կտրվի միջամտելու լիազորություն եւ սահմանելու առաջին անհրաժեշտության ապրանքատեսակների գների վերին շեմը: Սա, մասնավորապես կրկնում է Ռուսաստանում կիրառվող ,Գնային առաստաղիե մոդելը, որը, ըստ մասնագետների, չի կարող կիրառվել այստեղ, քանի որ Հայաստանը ներկրում է իր համախառն ներքին արտադրանքի 40 տոկոսից ավելին: ,Ռուսաստանը ինքնաբավ, տնտեսական փակ համակարգ է, երբ Հայաստանը ներմուծումներից կախված երկիր է: Ուստի այս ,գնային առաստաղըե չի կարող կիրառվել Հայաստանումե, - ասում է անկախ տնտեսագետ, տնտեսագիտական գիտությունների թեկնածու Սամվել Ավագյանը: ,Սա կարող է ստեղծել ապրանքային դեֆիցիտ: Արտադրողը պարզապես չի սպառի իր ապրանքը եւ կսպասի ժամկետի ավարտին: Իրավիճակը կարող է դառնալ անվերահսկելիե, - ասում է տնտեսագետ, Հայ հեղափոխական դաշնակցության պատգամավոր Արա Նռանյանը: ,Ավելի լավ է ունենալ մրցակցային տնտեսություն եւ բարձր գներ, քան մենաշնորհային տնտեսություն եւ արհեստականորեն ճնշված, ցածր գներ: Բարձր գների պայմաններում կձեւավորվեն նաեւ բարձր աշխատավարձերե: Անդրադառնալով տնտեսական ներկա դրությանը` ապրիլի 13-ին վարչապետ Տիգրան Սարգսյանը տնտեսական ներկա վիճակը պայմանավորել է հետճգնաժամային իրավիճակով ու նշել, որ գործադիրն անում է ամեն հնարավորը գնաճը կրճատելու համար: Միեւնույն ժամանակ, համացանցն աստիճանաբար դառնում է վատթարացող տնտեսական իրադրության դեմ բողոքի ալիք բարձրացնելու միջոցներից մեկը: Հայաստանում սոցիալական ցանցերից օգտվողների 70 տոկոսը մինչեւ 35 տարեկան երիտասարդներ են: Երիտասարդներից ավելի քան 120 000 հազարը գրանցված են Facebook-ում, որտեղ եւ սկիզբ են առել մի շարք երիտասարդական քաղաքացիական նախաձեռնություններ եւ որը գնալով ավելի շատ է օգտագործվում մի շարք հարցերում իշխանությունների քաղաքականության դեմ բողոքելու համար: Կարին Գրիգորյան, ազատ լրագրող Կովկասյան լրատու # 587, 15-ը ապրիլի, 2011թ., Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի պարբերական
Նոյյան տապան  -   Վերլուծություն