2017 թվականի հոկտեմբերի 18-ին առավոտյան 68 տարեկանում կյանքից հեռացավ հայազգի գործարար և բարերար Լևոն Հայրապետյանը

18-10-2019 12:52:57   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
armlur.am Լևոն Հայրապետյանը ծնվել է 1949թ.-ին ԼՂՀ Մարտակերտի շրջանի Վանք գյուղում։ Երկար տարիներ որպես լրագրող աշխատել է «Օգոնյոկ» ամսագրում և «Կոմսոմոլսկայա պրավդա» պարբերականում։ Հետագայում սկսել է զբաղվել գործարարությամբ՝ նավթի մատակարարման ոլորտում: Նա ակտիվ մասնակցություն է ունեցել Արցախի զարգացման գործում: Հայրապետյանն ամենախոշոր ներդրողներից մեկն է Արցախի ժամանակակից պատմության մեջ։
 


Գործարարի միջոցներով 2000-2002 թվականներին վերակառուցվել է Գանձասարի վանական համալիրը: Զգալի միջոցներ են ներդրվել Վանք գյուղի վանական համալիրի շրջակայքում տեղակայված ենթակառուցվածքների զարգացման գործում։ Կառուցվել է փայտամշակման գործարան, չինական խոհանոցով բարձրակարգ հյուրանոց, հանգստյան գոտիներ, դպրոց։
 
2008 թ.-ի հոկտեմբերի 16-ին Շուշիում և
Գանձասարում բարերարը կազմակերպել էր 700 զույգի պսակադրություն:
 
Նույնիսկ գտնվելով անազատության մեջ` Լևոն Հայրապետյանը շարունակում էր բազմաթիվ բարեգործություններ անել` ի նպաստ հայ ժողովրդի: Ապրիլյան պատերազմի օրերին բարերարը ֆինանսական աջակցություն էր ցուցաբերում Արցախին:
 
Հիշեցնենք, որ Լևոն Հայրապետյանը ռուս իրավապահների կողմից ձերբակալվել էր 2014 թ.-ի հուլիսի 15-ին և դատապարտվել 4 տարվա ազատազրկման` խոշոր գումար յուրացնելու մեղադրանքով։ Մի շարք փորձագետներ, սակայն, պնդում են, որ գործարարի դատական հետապնդման հիմնական պատճառը նրա ձեռքից «Բաշնեվթ» ընկերության բաժնետոմսերը խլելն էր:
 
Գործարարը քաղցկեղով հիվանդ էր, ուներ նաև այլ առողջական խնդիրներ, որոնք, ըստ Հայրապետյանի փաստաբանի, կալանքի հետ անհամատեղելի էին:
 
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 967 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար