Սևանա լճից կրկին ջրառ է իրականացվում

18-10-2019 16:46:15   | Գեղարքունինքի մարզ  |  Ի՞նչ է գրում մամուլը
ecolur.org Ս.թ. հոկտեմբերի 15-ից վերսկսվել է ջրառը Սևանա լճից: Հոկտեմբերի 17-ի դրությամբ լճից բաց է թողնվել 141.833 միլիոն խմ ջուր: Միաժամանակ, նույն օրվա դրությամբ Արփա-Սևան ջրատարով լիճ է հոսել 152.504 միլիոն խմ ջուր:
 


Սևանա լճից ջրառը դադարեցվել էր ս.թ. սեպտեմբերի 25-ին: Այդ օրվա դրությամբ լճից բաց էր թողնվել 140.954
միլիոն խմ ջուր:
 
Այս տարի Սևանից օրենքով սահմանված 170 միլիոն խմ-ից ավելի ջրառ չի իրականացվելու:
 
Հոկտեմբերի 18-ի դրությամբ Սևանա լճի մակարդակը կազմում է 1900.55 մ, ինչը 5 սմ-ով ավելի է նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշից՝ 1900.50 մ-ից:
 
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 1068 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար