ԱԺ պատգամավորը վարչապետից պահանջել է պաշտոնանկ անել Վազգեն Մանուկյանին
28-10-2019 18:40:26 | Հայաստան | Քաղաքական
Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանը դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանին պաշտոնանկ անելու պահանջով: Նա Ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Հաշվի առնելով վերջին օրերին տեղի ունեցած կարևոր որոշ իրադարձություններ և զարգացումներ և, իհարկե, ներքաղաքական համատեքստը՝ դիմել եմ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանին պաշտոնանկ անելու պահանջով»։