Հնդկական ջեներիկ դեղերի շնորհիվ ՀՀ-ում նախատեսվում է վերացնել հեպատիտ C-ի համաճարակը. Թորոսյան


Հնդկական ջեներիկ դեղերի շնորհիվ ՀՀ-ում նախատեսվում է վերացնել հեպատիտ C-ի համաճարակը. Թորոսյան

  • 11-11-2019 16:26:05   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

ՀՀ առողջապահության նախարարությունը առաջիկայում նախատեսում է հեպատիտ C-ի դեմ պայքարի ազգային ծրագիր սկսել՝ հնդկական ջեներիկ (վերարտադրված) բարձրորակ դեղերով:
 
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
 
«Հնդկական ջեներիկ բարձրորակ դեղերը 10 անգամ ավելի մատչելի են, քան ամերիկյան անալոգները: Ազգային ծրագրում ներգրավված է եղել տարեկան 500 անձ, ապա 1000: Մենք պետք է վերացնենք հեպատիտ C-ի համաճարակը Հայաստանում՝ շնորհիվ հնդկական բարձրորակ ջեներիկ դեղերի»,- նշեց նախարարը:
 
Նա շեշտեց, որ Հայաստանում գրանցված է 4000 անուն և ավելի դեղորայք, և այդ դեղերի 10 տոկոսը ներմուծվում է Հնդկաստանից:
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play