Լուսավոր Հայաստան կուսակցություն, կանգնեք ու ուղիղ ասեք. Նիկոլ Փաշինյանը բարկացավ


Լուսավոր Հայաստան կուսակցություն, կանգնեք ու ուղիղ ասեք. Նիկոլ Փաշինյանը բարկացավ

  • 15-11-2019 18:52:48   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Ազգային ժողոբում 2020 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ իր եզրափակիչ ելույթում վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության քննադատություններին:
 
«Այսօր մեր ընդդիմությունը մեզ ի՞նչ է ասում, տերմինախեղդ է անում: Ասում է՝ ֆիսկալ կանոնները խախտում եք, գետինը մտնեք դուք: Եկեք թարգմանենք ձեր ասածը, դուք ի՞նչ եք ասում, ասում եք՝ աշխատավարձ մի բարձրացրեք, թոշակ ու նպաստ մի բարձրացրեք: Կանգնեք ուղիղ էդ ասեք, ինչ եք գիտահետազոտական-միտահետազոտական: Ընենց բառեր եք ասում, որ ոչ մեկ գլխի չընկնի՞, թե ինչ եք ասում: Կանգնեք ուղիղ ասեք: Լուսավոր Հայաստան կուսակցություն, կանգնեք ու ուղիղ ասեք, որ մենք դեմ ենք, որ դուք բարձրացնեք աշխատավարձերը, թոշակները»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
 
Հիշեցնենք, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը հայտարարել էր, որ կառավարությունը 2020 թվականի բյուջեն կազմելիս խախտել է «Բյուջետային համակարգի մասին» օրենքն ու սպառնացել ֆինանսների նախարարին, որ եթե չշտկեն խախտումները, կդիմեն Քրեական օրենսգրքի օգնությանը:
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play