Կառավարությունը հաստատել է «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծը


Կառավարությունը հաստատել է «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծը

  • 21-11-2019 12:38:40   | Հայաստան  |  Հասարակություն

Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծը։ Ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանը կառավարության նիստում ասաց, որ այս նախագծի ընդունումը պայմանավորված է ոստիկանական բաժանմունքներում խոշտանգումների հնարավոր դեպքերի կանխարգելմամբ։
 
Խոշտանգման դեպքերը կանխարգելելու նպատակով ոստիկանության ստորաբաժանումներում տեսագրող և տեսաձայնագրման սարքերի կիրառման իրավական հիմքերի անհրաժեշտություն կա։ «Մասնավորապես, օրինագծով նախատեսվում է ոստիկանության շենքերի մուտքերն ու ելքերը, հարցաքննությունների և օպերատիվ հարցումների համար օգտագործվող սենյակները կահավորել տեսագրող ու տեսաձայնագրող համակարգերով։ Նախագծով սահմանվում են  նաև այդ տեսագրությունների և տեսաձայնագրման նպատակը, պահպանման ժամկետները և երրորդ անձանց փոխանցելու դեպքերը։ Ընդ որում, օրինագծի երրորդ հոդվածով հստակ ամրագրվում է, որ ոստիկանության ստորաբաժանումները տեսագրող ու տեսաձայնագրող համակարգերով ամբողջությամբ պետք է կահավորված լինեն օրենքն ուժի մեջ մտնելուց երեք տարվա ընթացքում»,- ասաց Արման Սարգսյանը։ Ըստ նրա՝ նաև ոստիկանները շարժական տեսանկարահանող սարքերով կարող են բանավոր նախազգուշացնել ու տեսագրել, ինչը նախատեսված է Ոստիկանության մասին օրենքով։
 
Օրինագծի ընդունմամբ հատկապես կերաշխավորվի «Աջակցություն մաւրդու իրավունքների պաշտպանությանը» ՀՀ-ԵՄ ֆինանսավորման համաձայնագրի շրջանակներում Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարումը, ասաց ոստիկանության պետի պաշտոնակատարը։
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play