Սամվել Կարապետյանի նոր դերը. միլիարդատիրոջ նոր ձեռքբերումը


Սամվել Կարապետյանի նոր դերը. միլիարդատիրոջ նոր ձեռքբերումը

  • 29-11-2019 16:08:37   | Հայաստան  |  Վերլուծություն

Ռուսաստանաբնակ հայ միլիարդատեր Սամվել Կարապետյանը Հայաստան համահայկական հիմնադրամի ամենամյա մարաթոնային հանգանակությանը փոխանցել է 1,5 միլիոն դոլար, որն ամենախոշոր նվիրատվությունն է: Փաստորեն, հավաքված մոտ 10 միլիոն դոլարի մոտ 15 տոկոսը տվել է Սամվել Կարապետյանը:
 
Նախօրեին, դեռեւս մարաթոնի մեկնարկից առաջ տեղեկություն տարածվեց, որ Սամվել Կարապետյանը Ռուսհիդրո ընկրությունից գնում է Սեւան-Հրազդան հիդրոկասկադը, պարտքերի հետ միասին: Այդ մասին գրել էր ռուսական Կոմերսանտը, թեեւ գործարքի հնարավորության վերաբերյալ խոսվում է արդեն մի քանի ամիս:
 
Սամվել Կարապետյանի նոր ձեռքբերման հարցը մեծ հավանականությամբ քննարկվել է ամիսներ առաջ, ամռանը, երբ երեւանյան սրճարաններից մեկում տեղի էր ունեցել Կարապետյանի եւ Նիկոլ Փաշինյանի զրույցը: Տարածվեց մեկնաբանություն, որ Փաշինյանն ու Կարապետյանը կարգավորել են հեղափոխությունից հետո եղած որոշակի լարվածությունը կամ անորոշությունը: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն էլ հայտարարեց, որ քննարկվել են ներդրումային հարցեր, այդ թվում ենթակառուցվածքային ձեռքբերման հարց:
 
Հնարավոր է, որ խոսքը եղել է հենց Սեւան-Հրազդան կասկադի մասին, որի կառավարումը Ռուսհիդրոն մեղմ ասած ձախողել էր: Հատկանշական է, որ Սամվել Կարապետյանը փաստորեն ձեռք կբերի ռուսական երկրորդ ընկրության ձախողած ենթակառուցվածքը: Էլեկտրիկ Երեւանից հետո նա գնեց էլցանցերը, որի կառավարումը տապալել էր ռուսական ԻնտերՌԱՈ ընկերությունը:
 
Այդ ժաանակ խոսվեց այն մասին, որ ռուսաստանցի հայ միլիարդատերը փաստորեն ստանձնում է յուրահատուկ մի դեր՝ Հայաստանում ռուսական ընկերությունների ենթակառուցվաքային կառավարման տապալումները մաքրելու դերը: Մի կողմից այդ ընկերությունները հեռանում են, մյուս կողմից դրանց ձախողումների հետեւանքը կանխելու պատասխանատվությունը ստանձնում է ռուսաստանցի հայ միլիարդատերը՝ ձեռք բերելով ենթակառուցվածքների սեփականության իրավունքը:
 
Դա թերեւս Մոսկվայի համար ընդունելի է նաեւ քաղաքական իմաստով: Այստեղ հատկանշական է այն, որ Ռուսհիդրոյից Սեւան-Հրազդան տապալված կառավարմամբ հիդրոկասկադը ցանկություն է ունեցել ձեռք բերել Հայաստանում գործող Կոնտուր Գլոբալ ամերիկյան ընկերությունը, որը մասնագիտացած է ՀԷԿ-երի կառավարման հարցում եւ մի քանի տարի առաջ դարձավ Որոտան ՀԷԿ-ի սեփականատեր, բավական բարդ պատմությունից հետո, երբ հարցը այսպես ասած ոչիշխանական բեվեռը թիրախավորվում էր Որոտանի այդ գործարքը:
 
Ռուսհիդրոն սակայն չի համաձայնել վաճառել Սեւան-Հրազդանը Կոնտուր Գոբալին: Արդյո՞ք քաղաքական պատճառով՝ որ խոսքն ամերիկյան ընկերության մասին է, թե՞ չի եղել զուտ այսպես ասած բիզնես համաձայնություն, եւ Սամվել Կարապետյանը հետո արել է ավելի լավ առաջարկ:
 
Սամվել Կարապետյանը դառնում է հայ-ռուսական ռազմա-քաղաքական հարաբերության տրանսֆորմացիայի գործընթացում տնտեսական հարաբերության անցումային կամ ճգնաժամային սեփականատեր-կառավարի՞չ: Այդ տրանսֆորմացիան գործնականում մեկնարկել է Էլեկտրիկ Երեւանով, նոր լիցք ստացել արիլյան քառօրյայում հայկական բանակի գործողությունների եւ Ադրբեջանին տված հակահարվածի շնորհիվ եւ առավել աշխույժ ու լայն փուլ մտել Հայաստանում թավշյա հեղափոխությամբ, թեեւ Սամվել Կարապետյանն ինքը թերեւս պատկերացնում էր տրանսֆորմացիայի գործընթացի սցենարային այլ զարգացում՝ Կարեն Կարապետյանի վարչապետական ներգրավումով:
 
Հեղափոխությունը սակայն փոխեց սցենարն ու զարգացման բնութը արմատապես: Սամվել Կարապետյանը հարմարվու՞մ է նոր իրավիճակին եւ իր դերի որոշակի նորացմանը, թե՞  իրավիճակը տնտեսական առումով հարմարեցվում է նրա ավելի վաղ ստանձնած դերին:
 
Ի դեպ, հետաքրքիր է, որ Կարեն Կարապետյանի նշանակումից հետո Կարապետյանը ձեւավորեց Հայաստանի ներդրողների ակումբը՝ ռուսաստանահայ գործրարների ներգրավումով: Փաշինյանի հետ հանդիպումից շաբաթներ անց հայտարարվեց, որ Կարապետյանը ձեւավորում է Ռուսաստանի հայ ձեռներեցների ասոցիացիա:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

Lragir.am

Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play