Նորածինների ապօրինի որդեգրման գործով մեղադրյալներից մեկը 5 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել


Նորածինների ապօրինի որդեգրման գործով մեղադրյալներից մեկը 5 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել

  • 20-12-2019 18:32:58   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Oտարերկրացիների կողմից երեխաների ապօրինի որդեգրման դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում դատարանն այսօր բավարարել է Երևանի՝ 1976 թ. ծնված բնակչուհու նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը՝ միևնույն ժամանակ թույլատրելի համարելով այլընտրանքային խափանման միջոց գրավի կիրառումը: Այս մասին տեղեկացրել է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:
 
ՀԺ-ի տեղեկություններով՝ դատարանը՝ դատավոր Նելլի Բաղդասարյանի նախագահությամբ, որպես գրավի չափ է սահմանել 5 մլն դրամը:
 
 
Հիշեցնենք, որ գրավի դիմաց ազատ արձակված անձին մեղադրանք էր առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (Երեխային առանց ծնողների համաձայնության նրանցից բաժանելը):
 
Այս գործով մեղադրյալի կարգավիճակ ունեն նաեւ «Հանրապետական» ծննդատան տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը եւ «Երեւանի մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լիանա Կարապետյանը:
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play