Դժվար ժամանակներ են մոտենում, ամուր մնանք...


Դժվար ժամանակներ են մոտենում, ամուր մնանք...

  • 08-01-2020 11:44:05   | Հայաստան  |  Քաղաքական

Խաղաղություն և միայն խաղաղություն։ 
 
Ես տարածեցի Պարսկաստանի զոհված գեներալի՝ Սուլեյմանիի նկարը,որը ծնկի եկած համբուրում էր զոհված զինվորի մոր ոտքը: Նա ծնկի էր իջել իր հայրենիքի պաշտպանի առաջ, քանզի յուրաքանչյուր
զինվոր, ամբողջի մեջ, հայրենիք է: Սուլեյմանին ծնկի էր իջել Հայրենիքի առաջ.....Քանի՜ զոհ տվեցինք Հայստանում, որևէ գեներալ գնաց այդ քայլին, իհարկե ոչ....Պատերազմներն անողոք են և ամեն ինչ արվում են մարդկանց ձեռքերով, այդ պատերազմների սերմերը նրանց կաբինետներում են ծլարձակում,նրանք մայր չունեն, բարոյականություն ու խիղճ չունեն պատերազմ
սերմանողները:Հայաստանը,ինչպես միշտ, երկու քարի արանքում է հայտնվել, այստեղ է,որ վերջապես պետք է գործի հայի վերջին խելքը՝ ինքն իրենով,իր ազգով ու իմաստնության ներուժով, ի շահ մեր Հայրենիքի....
Դժվար ժամանակներ են մոտենում, ամուր մնանք...
ՀԳ. Այս նյութը գրել էի, երբ իմացա Պարսկաստանից Ուկրաինա թռչող բոինգի կործանման մասին, 180 մարդկային կորուստ, ծանր լուր է, կարծում եմ մենք պետք է մտածենք մեր հայրենակիցների կյանքի ապահովության մասին, ինձ այնպես է թվում, որ նոր ներգաղթ է սպասվելու, տա Աստված ամեն բան խաղաղությամբ վերջանա...
 
գրող - հրապարակախոս
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական