Տառապյալ ազգիս մեքենայի սեփականատեր մի հատվածը տվայտվում ա՝ գազ դնել, թե՝ չէ


Տառապյալ ազգիս մեքենայի սեփականատեր մի հատվածը տվայտվում ա՝ գազ դնել, թե՝ չէ

  • 08-01-2020 20:17:53   | Հայաստան  |  Վերլուծություն

Քանի ազատ ժամանակ եմ շահել, մի վերլուծության մասին գրեմ: Տառապյալ ազգիս մեքենայի սեփականատեր մի հատվածը տվայտվում ա՝ գազ դնել, թե՝ չէ: Հաշվարկի համար վերցրել եմ միջին վիճակագրական վարորդիս՝ ինձ: Քշում էի ամսական 1000 կմ՝ դրա համար ծախսելով միջինում 100 լ բենզին: Տարեկան, դրամային արտահայտությամբ, բենզինի վրա ծախսում էի 1,2 տոննա բենզին՝ 516.000 ընդհանուր գումարով: Եթե մեքենան գազով շահագործեի կծախսեի դրա 60 տոկոսը՝ 310.000 դրամ, կամ տարեկան տնտեսումը կկազմեր 206.000 դրամ: Բայց որպեսզի նման տնտեսում լինի, գազի տեղադրման միանվագ ծախս պետք ա կատարեմ՝ նվազագույնը 385.000: Ստացվում ա, որ մոտ երկու տարում նոր միայն ներդրումներս կվերադառնային ու երրորդ տարում կսկսեի ամսական 17.000 դրամ քիչ ծախսել վառելիքի համար: Եթե հաշվի առնենք գազով շահագործման դեպքում առաջացած խնդիրների լուծման ծախսերը, ապա, կոպիտ հաշվարկով, չորրորդ տարում կսկսեի շահած դուրս գալ: Ես դեռ չեմ հաշվում գազալցակայաններում կորցրած ժամանակը: Ժամանակը մեր ամենաչգնահատված ռեսուրսն ա: Բայց նույնիսկ էս երկարաժամկետ հեռանկարում շահ հետապնդող վարորդին կարելի ա հասկանալ, եթե նրա համար առանձնապես մեծ բան չի 400 հզ դրամը: Եթե վարորդը փող չունի ու ապառիկով ա գազ դնում, ևս մի տարով երկարաձգում ա շահի ստացման պահը: Այլ կերպ ասած, մինչև գազ դնողը սկսում ա դրանից շահ ստանալ, մեքենայի վաճառքի ժամանակն ա գալիս, եթե մինչև էդ, ակտիվների նման ոչ էֆեկտիվ կառավարման հետևանքով, լրացուցիչ փողի կարիք չի եղել ու մեքենան շտապ վաճառելու անհրաժեշտություն առաջացել :)
 
Հ.Գ. Եթե դուք հենց նոր ուզում էիք մեկնաբանել, որ ծախսը 40 տոկոսով չի նվազում, այլ 60-70, ապա խնդրում եմ հաշվի առնել, որ տարբեր են մեքենաները, տերերը, վարելու նրանց հմտությունները, ամսական քշվող տարածությունները: Անարգանքի սյունին չգամեք, ես իմ նախկին փորձն եմ նկարագրել: Հաշվարկներն արել եմ ոչ թե մի լիցքավորումը համեմատելով մյուսի հետ, այլ թե տարեկան ինչքան էի ծախսում բենզինով վարելու դեպքում, ինչքան՝ գազով:
Շնորհակալություն
 
ՔՈ սոցիալ-դեմակրատական կուսակցության գործադիր մարմնի քարտուղար 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play