Ստամբուլի աճուրդին կներկայացվեն նաեւ հայ նկարիչների<br /> աշխատանքները<br />


Ստամբուլի աճուրդին կներկայացվեն նաեւ հայ նկարիչների
աշխատանքները

  • 04-06-2009 16:20:00   | Հայաստան  |  Մշակույթ
ՍՏԱՄԲՈՒԼ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Ստամբուլահայ նկարիչների աշխատանքները կներկայացվեն «Նոստալժի Անտիկ Բազար» կազմակերպության նախաձեռնած աճուրդին, որը տեղի կունենա հունիսի 6-ին Ստամբուլի տեխնիկական համալսարանի դահլիճում: Ինչպես հաղորդում է «Մարմարա» օրաթերթը, աճուրդին իրենց ստեղծագործություններով կմասնակցեն 150 նկարիչներ: Հայազգի նկարիչներից Հակոբ Էգոյանը աճուրդին կմասնակցի 4 աշխատանքով` «Ծաղիկներ ծաղկամանում», «Անտառ», «Ալեկոծ ծովը», «Բիեր Լոտի», Պերճ Թորոսերը կներկայացնի «Ստամբուլ», «Ռումելիհիսար», «Բոսֆորի կամուրջը», «Նավը Բոսֆորում», Գրիգոր Զարիֆյանը` «Ալեկոծ ծովը» եւ Վերժին Շապճըն` «Սանտորինի» ստեղծագործությունները:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play