Ա-330-ի ընկած տեղում վերապրածներ եւ զոհվածների մարմիններ<br /> չեն հայտնաբերվել<br />


Ա-330-ի ընկած տեղում վերապրածներ եւ զոհվածների մարմիններ
չեն հայտնաբերվել

  • 04-06-2009 15:50:00   | Բրազիլիա  |  Միջազգային
ԲՐԱԶԻԼԻԱ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ա-330 ինքնաթիռի կործանման վայրում վերապրածներ եւ զոհվածների մարմիններ չեն գտնվել, հայտարարել է Բրազիլիայի պաշտպանության նախարար Նելսոն Ժոբիմը: Ըստ նախարարի, Բրազիլիայի ռազմածովային նավատորմի նավերը հասել են ինքնաթիռի կործանման շրջան եւ որոնում են ինքնաթիռի բեկորներ: Նախարարը բացառել է ահաբեկչության հավանականությունը որպես «Էյր Ֆրանսի» ինքնաթիռի կործանման պատճառ: Ըստ նրա, օվկիանոսի մակերեւույթին եղած յուղաբծի բնույթը հակասում է այդ վարկածին: Ըստ նախարարի, հայտնաբերված են ինքնաթիռի առաջին բեկորները եւ պետք է ջրից հանվեն հինգշաբթի: Դրանից հետո փորձաքննության համար դրանք կհանձնվեն ֆրանսիացի մասնագետներին:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play