Ադրբեջանը փորձում է գնալ իրավիճակի սրման...Նախիջևանի կայազորում մեկնարկվել է հրամանատարաշտաբային զորավարժությունները. Կարեն Հովհաննիսյան


Ադրբեջանը փորձում է գնալ իրավիճակի սրման...Նախիջևանի կայազորում մեկնարկվել է հրամանատարաշտաբային զորավարժությունները. Կարեն Հովհաննիսյան

  • 10-03-2020 22:16:26   | Հայաստան  |  Քաղաքական

Մարտի 9-ի լույս 10-ի գիշերը Նախիջևանի կայազորում մեկնարկվել է հրամանատարաշտաբային զորավարժությունները:
 
Համաձայն զորավարժության սցենարի ՝ Նախիջևանի կայազորային զորքերը բերվել են մարտական ​​աստիճանի: Զորքին տրվել է «տագնապ» հրաման: Ըստ զորավարժության սցենարի, կազմակերպվել է զինտեխնիկայի տեղափոխում մի կետից մյուս կետ: Այնուհետև կապի միջոցներով, բարձրագույն տեխնալոգիաների կիրառմամբ տեղի է ունեցել բաշխում սահմանի երկայնքով: Այնուհետև սկսվում է մարտի կառավարում հրամանատարական շարժական կետից: Զորավարժություն հիմնական թիրախը «թշնամու» (բառացի մեջբերում եմ պաշտոնական հաղորդագրության այս տերմինը) հանկարծակի հարձակումը կանխելն է, դիվերսիոն խմբերի ոչնչացումը և տարբեր վայրերից հրամանատարական կետերով զորքերի կառավարման փոխհամագործակցության մակարդակի բարձրացումն է:
 
Նախիջևանի հատվածում ակտիվացումը հեչ լավ չի... ՀՀ-ի երկու ուղղություններով ակտիվացումը և միաժամանակ դիվերսիոն և դիպուկահարներով գործողությունները փաստում են մի բան, որ Ադրբեջանը փորձում է գնալ իրավիճակի սրման...
 
«Հայոց հզոր բանակ» նախաձեռնության հեղինակ
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play