Կալիֆոռնիայի գերագույն դատարանը արգելել է միասեռ<br /> ամուսնությունները<br />


Կալիֆոռնիայի գերագույն դատարանը արգելել է միասեռ
ամուսնությունները

  • 27-05-2009 15:01:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍ, 27 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Կալիֆոռնիայի գերագույն դատարանը ուժի մեջ է թողել նոյեմբերին հավանության արժանացրած նահանգային սահմանադրության փոփոխությունը, որով արգելվում են միեւնույն սեռի անձանց ամուսնությունները, հաղորդում է ԲիԲիՍի-ն: 2008 թվականի մայիսին Կալիֆոռնիայում թույլատրվել էին գեյ-ամուսնությունները, սակայն նոյեմբերի 4-ին նահանգում անցկացվեց հանրաքվե, որի ժամանակ ընտրողների 52 տոկոսը արտահայտվեց համասեռամոլների ամուսնության իրավունքի սահմանափակման օգտին: Կալիֆոռնիացիները սատարեցին նահանգային սահմանադրության ուղղմանը, որով ամուսնությունը սահմանվում է որպես տղամարդու եւ կնոջ միություն: Երկու կողմերը կամպանիայի համար ծախսեցին 80 միլիոն դոլարից ավելի, սոցիալական այդ հարցը դարձնելով ամենաթանկը ԱՄՆ-ում երբեւէ հանրաքվեի դրված հարցերից: Միասեռ ամուսնությունները ներկա դրությամբ թույլատրված են հինգ նահանգներում` Մասսաչուսեթսում (առաջին նահանգը, որը գեյ-ամուսնությունները օրինականացրել է 2004 թվականին), Կոննեկտիկուտում, Մեյնում, Վերմոնտում եւ Այովայում:
Նոյյան տապան  -   Միջազգային