Մենք որևէ ԶԼՄ-ի նկատմամբ որևէ սանկցիա ոչ առաջին ընթերցմամբ, ոչ էլ հիմա չենք կիրառում, դա եղել է, մենք մի բան էլ մեղմացնում ենք. Սիսակ Գաբրիելյան


Մենք որևէ ԶԼՄ-ի նկատմամբ որևէ սանկցիա ոչ առաջին ընթերցմամբ, ոչ էլ հիմա չենք կիրառում, դա եղել է, մենք մի բան էլ մեղմացնում ենք. Սիսակ Գաբրիելյան

  • 23-03-2020 11:44:36   | Հայաստան  |  Հասարակություն

Մենք որևէ զանգվածային լրատվության միջոցի նկատմամբ որևէ սանկցիա ոչ առաջին ընթերցմամբ, ոչ էլ հիմա չենք կիրառում, դա եղել է, մենք մի բան էլ մեղմացնում ենք: 
 
Այս մասին Ազգային ժողովում մարտի 23-ին հրավիրված արտահերթ նիստի ընթացքում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Սիսակ Գաբրիելյանը: 
 
Հիշցենենք, որ պատգամավորներն այսօր երկրորդ ընթերցմամբ կքննարկեն կառավարության կողմից ներկայացված` մեկուսացման, ինքնամեկուսացման պահանջը խախտելու համար վարչական և քրեական պատասխանատվություն նախատեսող օրենքների նախագծերի փաթեթը: 
 
Ըստ Ս. Գաբրիելյանի՝ օրինագծի վերաբերյալ այս օրերին շփոթմունք է տարածվել ԶԼՄ-ներով առ այն, թե կառավարությունը ԶԼՄ-ների հանդեպ սանկցիաներ կիրառող նախագիծ է տարել խորհրդարան: 
 
«Ես ուզում եմ ասել, որ ԶԼՄ-ների նկատմամբ սանկցիաներ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում արդեն տասը տարուց ավել նախատեսված են եղել, այսինքն՝ այդ 500-ից 800 հազարը: Ավելին՝ մենք այսօր երկրորդ ընթերցմամբ ներկայացնում ենք փոփոխություն, որ այդ 500 և 800 հազարը մի բան էլ նվազեցվեն՝ 100 հազարից մինչև 400 հազար դրամ»,- ընդգծեց պատգամավորը: 
 
Վերջինս ներկայացնելով օրինագծի հետ կապված առաջարկվող փոփոխությունները՝ նշեց, որ քրեական պատասխանատվություն է նախատեսվում այն դեպքում, երբ մեկուսացված կամ ինքնամեկուսացված անձը կանոնները խախտելու արդյունքում կվարակի մեկ այլ անձի. 
 
«Սա առաջին մասով է նախատեսված, և առավելագույն պատիժն է տուգանք կամ կալանք մեկ ամիս ժամկետով, իսկ այդ նույն արարքը, որը ծանր վնաս է պատճառել մարդու առողջությանը, ասենք՝ որևէ օրգանի գործունեության ամբողջական դադարում, այս դեպքում երկրորդ մասը նախատեսում է 500-ից 700 հազար դրամ տուգանք կամ կալանք 1-ից 3 ամիս ժամկետով կամ ազատազրկում առավելագույնը 2 տարի ժամկետով»: 
 
 
 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play