Տատիկ-պապիկներին ասվել է, որ ժամը 10-12-ը կարող են գնալ խանութ, բայց ինչ-որ մեկը նրանց հարցեր էլ, փող ունե՞ն, որ գնան խանութ. Էդմոն Մարուքյան


Տատիկ-պապիկներին ասվել է, որ ժամը 10-12-ը կարող են գնալ խանութ, բայց ինչ-որ մեկը նրանց հարցեր էլ, փող ունե՞ն, որ գնան խանութ. Էդմոն Մարուքյան

  • 25-03-2020 14:32:08   | Հայաստան  |  Հասարակություն

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը կարևոր է համարում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող միջացառումների ձեռնարկումը և դրանց պահպանումը քաղաքացիների կողմից, միաժամանակ գտնում է, որ կան շատ անպատասխան մնացած հարցեր: 
 
Ինչպես մարտի 25-ին լրագրողների հետ ճեպազրույցում նկատեց պատգամավորը, ոչ ՀՀ վարչապետի ուղերձում, ոչ էլ ամեն օր ուղիղ եթերներից ժողովրդին դիմող պատգամավորների ելույթներում չեն տրվում այնպիսի հարցերի պատասխաններ, ինչպիսիք են օրինակ՝ վարկերը վճարել չկարողացող, օրավարձով աշխատող և ապրող մարդկանց խնդիրները որևէ կերպ լուծվելո՞ւ են, թե՞ ոչ:
 
Ըստ Է. Մարուքյանի՝ աշխարհում չկա որևէ երկիր, որը կարող է մարդկանց ասել նստեք տանը և նրանց հացի խնդիրը չլուծի: 
 
«Կոմունալ վճարների դեպքում ևս պետք է լուծումներ տրվի:Հենց հիմա Կենտրոնական բանկում Հայաստանը, մեր  պետությունը մեր վճարած հարկերի հաշվին ունի 377 մլրդ դրամ փող, դա մեր ժողովդի փողն է, հիմա գոնե այն թիրախային խմբերին, որոնք օրավարձով են ապրում և հիմա ապրելու միջոց չունի, պետք է պետությունն աջակցի, թե ոչ. որևէ խոսք չկա դրա մասին: Տատիկ-պապիկներին ասվել է, որ ժամը 10-12-ը գնացեք խանութ, բայց ինչ-որ մեկը  հարցեր էլ, տատիկ-պապիկները փող ունե՞ն, որ գնան խանութ»,- ընդգծեց ԼՀԿ ղեկավարը:
 
Վերջինս նաև փաստեց, որ այսօրվ ադրությամբ բազմաթիվ շինարարություններ են դադարեցվել, իսկ այդ շինաշխատանքներում օրավարձով աշխատող բանվորները մեկ շաբաթ չեն աշխատելու, ինչը հարց է առաջանում, թե ինչպե՞ս են ապրելու այդ մարդիկ. 
 
«Բան չեն ասում, միայն ասվել է, որ Բաբելոնին հաղթել ենք, հիմա, որ օրավարձով ապրող մարդուն ասենք Բաբելոնին հաղթել ենք, սա նրան ի՞նչ է տալու, այս խնիրներն իշխանությունները շատ արագ պետք է հասցեական արձանագրեն: Օրինակ՝ հիմա Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը գիտի, թե քանի օրավարձով մարդ է տանը նստած և չի կարող ապրել: Երբ մենք ասում էինք Իրանի հետ սահմանը փակեք ձեռ էին առնում»: 
 
 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play