Սերժ Սարգսյանը բացահայտեց ապրիլյան պատերազմի պլանը


Սերժ Սարգսյանը բացահայտեց ապրիլյան պատերազմի պլանը

  • 03-04-2020 12:19:15   | Հայաստան  |  Վերլուծություն

Ադրբեջանցիները ակնկալում էին գրոհով վերցնել որքան հնարավոր է շատ տարածք, որից հետո, ըստ նրանց հաշվարկի, ես պետք է վերցնեի հեռախոսն ու համանախագահներին խնդրեի փրկել մեզ, Ապրիլյան քառօրայի չորրորդ տարելիցի առիթով ասել է Սերժ Սարգսյանը: Նա ասել է, որ դրանից հետո արդեն բանակցությանը Հայաստանը կլիներ շատ թույլ դիրքերում: Սարգսյանը նաեւ ասել է, որ հայկական բանակը ձախողեց այդ պլանը:
 
Ապրիլյան քառօրյայով Արցախի ու Հայաստանի դեմ գրոհի խորքային, լայնամասշտաբ պլանի առկայության եւ դրա մեծ հավանականության մասին Լրագիրը գրել է 2016-ի ապրիլին նախորդող մի քանի տարիներին, երբ ակնհայտորեն հասունանում էր պատերազմը, այդ թվում Ադրբեջանին ռուսական միլիարդավոր դոլարների գրոհային սպառազինության մատակարարումով, ինչը նախեւառաջ ուներ հենց պատերազմի կանաչ լույսի նշանակություն՝ ՌԴ-ն համանախագահ միջնորդ երկիր էր, ՌԴ-ն Հայաստանի ռազմավարական դաշնակից երկիր էր, ՌԴ-ն ռեգիոնալ անվտանգության առանցքային երկիր էր: Երբ այդ երկիրը միլիարդավոր դոլարի մատակարարումներով խախտում է հավասարակշռությունը հօգուտ Ադրբեջանի, դա այլ բան չէ, քան կանաչ լույս:
 
ԳՈՎԱԶԴ00:08Իմանալ ավելին
Երբ գրում էինք այդ մասին, մարդիկ, որոնք այսօր ձոներ են հղում ապրիլյան պատերազմի հերոսներին, դրանից ամիսներ եւ տարիներ առաջ իրենց քարոզչական ներգրավվածությամբ ուղղակի հայաստանյան թիկունքում հասունացնում էին այդ գրոհի նաապատրաստությունը, արդարացնելով Ռուսաստանի քաղաքականությունը:
 
Դե ֆակտո, Սերժ Սարգսյանը ներկայում բացահայտում է այդ կանաչ լույսը, թեեւ նա Ռուսաստանին մի քանի հատկանշական ակնարկ արել է նաեւ ապրիլյանից անմիջապես հետո:
 
Անկասկած է, որ Ադրբեջանի ակնկալիքն ինքնուրույն չէր: Այն հասունացել էր Ռուսաստանի հետ համատեղ: Բաքուն չէր կրող կառուցել այդպիսի ակնկալիք, եթե չունենար Ռուսաստանի հավանությունն ու երաշխիքը:
 
Երբ Սերժ Սարգսյանն ասում է, թե Բաքուն ակնկալում էր, որ մեծ տարածք կորցնելուց հետո ինքը փրկության համար զանգահարելու է համանախագահներին, բնականաբար նա նկատի ունի Ռուսաստան զանգը, պարզապես գոնե առայժմ ընդհանրացնում է համանախագահներ տերմինով:
 
Հետո Բաքուն հույս ուներ, որ Ռուսաստանի, Թուրքիայի շրջանակում կպայմանավորվեն ստատուս քվոյի շուրջ՝ Բաքուն կստանա էական տարածքներ, Ռուսաստանը կստանա խաղաղապահների տեղակայման իրավունքը:
 
Իհարկե, թե Մոսկվան, թե Բաքուն ունեին հետագայում միմյանց գցելու ակնկալիք եւ պլան, իհարկե հայերի հաշվին: Դա արդեն հաջորդ փուլում, երբ Սերժ Սարգսյանը ստիպված կլիներ փրկության համար զանգահարել Մոսկվա:
 
Դրա համար տարիների ընթացքում արվել էր գործնականում ամեն ինչ՝ Բացահայտվել է Արցախի դեմ գրոհի պլանը, փոքր, սակայն ինչպես հետո պարզվեց՝ վճռորոշ վրիպումով: Պլանի հեղինակները չէին հաշվարկել հայկական բանակի ու հանրության դիմադրունակության խորությունը:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

Lragir.am

Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play