Բարեգործական միջոցառում՝ «ԵՂԵՔ ԱՌՈՂՋ, ՄՆԱՑԵՔ ՏԱՆԸ»


Բարեգործական միջոցառում՝ «ԵՂԵՔ ԱՌՈՂՋ, ՄՆԱՑԵՔ ՏԱՆԸ»

  • 20-04-2020 15:25:32   | Հայաստան  |  Հասարակություն

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, «Տաշիր» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ, համագործակցելով Հայաստանի կոմպոզիտորների, Հայաստանի նկարիչների, Հայաստանի թատերական գործիչների, Հայաստանի գրողների, Հայաստանի կինոմատոգրաֆիսնտների միությունների հետ նախաձեռնում է բարեգործական միջոցառում՝ «ԵՂԵՔ ԱՌՈՂՋ, ՄՆԱՑԵՔ ՏԱՆԸ» խորագրով։
 
Միջոցառման շրջանակում հորդորում ենք ոլորտի ավագ սերնդի վաստակաշատ գործիչներին պահպանել պարետատան ցուցումները:
Բարեգործական միջոցառման շրջանակներում նրանց կտրամադրվեն բժշկական և պարենային ապրանքներ:
 
ՀՀ ԿԳՄՍՆ-ն բարեգործական միջոցառումն իրականացնելու նպատակով հավաքագրում է կամավորների:
 
Բոլոր նրանք, ովքեր պատրաստակամ են առաջիկա օրերին միանալու նախաձեռնությանը, կարող են զանգահարել հետևյալ հեռախոսահամարին` (010) 599-631:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play