Հունից դուրս եմ գալիս, երբ լսում եմ "աշխարհը/ հարաբերությունները covid19-ց հետո այլ են լինելու" և "պետք է սովորենք ապրել covid19 հետ"????!!!!!։
Մենք սովորել ենք ապրել
- միայն 2000-ից ավել տեսակի գրիպերի հետ,
- դիաբետի հետ,
- օնկոլոգիայի հետ,
- օնկոլոգիա առաջացնող արդյունաբերության հետ
- ․․․․․
Էլ չասեմ, որ շարունակում ենք ապրել
- Արթուր Դավթյանի հետ,
- Հունան Պողոսյանի հետ,
- Կամո Արեյանի հետ,
- ․․․․․․
Հերիք ա էլի․․․
Հասկացանք․․․․
- կա նոր վիրուս,
- վիրուսը չափազանց արագ տարածվում ա,
- հիմնականում ընթանում ա առանց սիմպտոմների,
- որոշ դեպքերում առաջացնում ա մահ,
- չկա վակցինա,
- բուժ հիմնակրները մեծ քանակով ծանր հիվանդների դեպքում հնարավոր ա չկարողանա սպասարկել ամբողջ ծավալը․․․․
Եվ ինչ ․․․․
"Աշխարհն ու հարաբերությունները" ինչի պիտի փոխվեն ??!!!
Եթե "ավել" բան գիտեք, ասեք։
Եթե չէ, հերիք ա "օտար խաղեր" խաղաք, մեկ ա էս "խաղում" մենք ըսկի "խաղացող էլ" չենք, ոտի տակ ընկած քարկտիկ ․․․․
Նինա Կարապետյանց